09:55 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1507)
163 0 0

Արսեն Թորոսյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կորոնավիրուսով կրկնակի վարակման դեպքերին։ Հայաստանը մենակ չէ այս հարցում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսի կրկնակի վարակման մի քանի դեպք է գրանցվել։ Պարետատան նիստի ավարտից հետո ճեպազրույցի ժամանակ տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Գիտական մակարդակի հետազոտությունների կարիք կա` հասկանալու, թե ինչով են դրանք պայմանավորված։ Ամեն դեպքում դրանք լայնածավալ և մեծամասշտաբ չեն և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, գուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` կրկնակի վարակման դեպքեր եղել են նաև այլ երկրներում։ Թորոսյանը նշեց, որ սա ևս մեկ առիթ է մտածելու, որ հիվանդանալ–լավանալն առիթ չէ անվտանգության կանոնները չպահպանելու համար։ Սակայն, մյուս կողմից, այնպես էլ չէ, որ անհանգստանալու պատճառ կա, և բոլոր հիվանդացածները նորից պետք է վարակվեն։

Որոշ հիվանդանոցներ օգոստոսից կանցնեն բնականոն աշխատանքի. Թորոսյանը` կորոնավիրուսի մասին

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37 937–ի։ Նրանցից 27 824-ն առողջացել են, 723-ը` մահացել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 160 380 թեստավորում:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1507)

Ըստ թեմայի

Կայուն, բայց ծանր. Թորոսյանը խոսեց Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից
Արսեն Թորոսյանի խոսնակն արձագանքել է համացանցում հրապարակված լուսանկարներին
Նոր հաստատված դեպքերի թիվը փոքր է, ծանր դեպքերինը՝ մեծ. Թորոսյան
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան, հիվանդություն, հիվանդանոց, հիվանդ, կորոնավիրուս, Արսեն Թորոսյան

Գլխավոր թեմաներ