15:58 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1761)
175 0 0

Պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետը հայտարարեց, որ կառավարությունն առաջիկայում հակահամաճարակային մանրամասն կանոններ է հրապարակելու։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց` ՀՀ կառավարությունը դեռ չգիտի` կդադարեցվի արդյոք կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության ռեժիմը, թե դրա փոխարեն կկիրառվի մեկ այլ` արտակարգ իրավիճակի ռեժիմ։

«Օգոստոսի 12-ին երկրում ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը։ Ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակի անցնելու տարբերակները քննարկվում են, և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերն առաջիկայում»,– ասաց Ավինյանը։

Նրա խոսքով` անորոշ է մնում նաև կորոնավիրուսի վարակի տարածման երկրորդ ալիքի հավանականության հարցը։ Այդուհանդերձ, պարետի խոսքով, կառավարությունը քաղած դասերի հիման վրա մշակում է վարակի դեմ պայքարի կառավարման նոր պլան, որի նպատակը համավարակի պայմաններում բնականոն կյանքի ապահովումն է։

Կառավարությունը քննարկում է նաև դեռևս սահմանափակված մի շարք ոլորտների վերաբացման հնարավորությունը։ Իսկ կրթական ու նախակրթական հաստատությունների համար մշակվում են անվտանգության հստակ կանոններ։

Ավինյանը խոստացավ, որ առաջիկա օրերին կառավարությունը կհրապարակի մանրամասն ուղեցույցներ, որոնցում բացի վերոհիշյալ ոլորտներից, կներկայացվեն նաև թանգարանների, գրադարանների վերաբացման համար նախապայման հանդիսացող կանոնները։

Հիշեցնենք`մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել, որն արդեն 4 անգամ երկարացվել է և ավարտվելու է օգոստոսի 12-ին։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37 937–ի։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1761)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսը հայաստանյան բանկերին չի վնասել, բայց բանկերի աշխատողներից շատերը վարակվել են
Հայաստանում կորոնավիրուսից մահվան դեպքերը նվազում են. 4 դեպք է գրանցվել
Նույնիսկ կորոնավիրուսի նահանջից հետո ոչինչ առաջվանը չի լինի․ նավթային ցնցում է սպասվում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոնավիրուս է տարել
թեգերը:
Թատրոն, կորոնավիրուս, Արտակարգ դրություն, Տիգրան Ավինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ