05:33 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
189 0 0

ԲՈԿ–ը պնդում է` Տնտեսագիտականի ռեկտորը զրկվել է գիտական կոչումից, իսկ առանց դոկտորի աստիճանի ռեկտորի պաշտոն զբաղեցնել հնարավոր չէ։ Նախարարությունից, սակայն, այլ բան են պնդում։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանը չնայած զրկվել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանից, բայց շարունակում է պաշտոնապես բուհի ռեկտորը համարվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Ի դեպ, ռեկտոր դառնալու համար դոկտորի գիտական աստիճանը պարտադիր պայման է:

Հայտնել էինք, որ 2020-ի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտոր էր ընտրվել Դիանա Գալոյանը, սակայն նույն օրն առավոտյան Բարձրագույն որակավորման կոմիտեն (ԲՈԿ) որոշում էր կայացրել անվավեր ճանաչել նրա` տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճանը: Հարցն այն է, որ, ըստ ԲՈԿ–ի, Գալոյանի դոկտորական ատենախոսության մեջ առկա են թարգմանաբար օգտագործված հատվածներ, արտագրություններ։

Միաժամանակ, ԲՈԿ–ի կայացրած վարչական ակտը կարող էր բողոքարկվել, ինչն էլ արել է Գալոյանը։

«Դիանա Գալոյանի վարչական բողոքների հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը հարուցել է բողոքարկման վարույթներ: Բողոքարկվող հրամանների կատարումը կասեցվել է մինչև բողոքների վերաբերյալ ըստ էության որոշումների կայացումը»,–ասացին նախարարությունից։

Սա հիմնավորված է հենց «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, որի 74-րդ հոդվածի 1-ին մասում նշված է, որ վարչական բողոք բերելը կասեցնում է բողոքարկվող վարչական ակտի կատարումը:

Սակայն ԲՈԿ–ից տեղեկանում ենք, որ վարչական բողոք բերելը չի կասեցնում վարչական ակտի գործողությունը: Այսինքն` անկախ բողոքարկումից, ԲՈԿ–ի որոշումն ուժի մեջ է, և հասցեատերը համարվում է գիտական աստիճան ունեցող կամ չունեցող հենց այդ պահից:

Ու նորից շիլաշփոթ է ստացվում, քանի որ մի կողմից մինչև բողոքների վերաբերյալ որոշումների կայացումը կասեցվում է նրան պաշտոնից ազատելը, մյուս կողմից, ըստ ԲՈԿ–ի, նա համարվում է գիտական աստիճանից զրկված անձ։ Իսկ այս դեպքում Գալոյանը չի կարող ռեկտորի պաշտոն զբաղեցնել։

Հիշեցնենք, որ Դիանա Գալոյանը 2019թ. մայիսի 13-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 2019թ. օգոստոսի 22-ին նշանակվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար:

Խաչատրյան. «ՀՊՏՀ–ի ռեկտորի նախկին պաշտոնակատարի հրաժարականը հետևանք էր նրա կտրուկ քայլերի»

Ըստ թեմայի

ԵՊՀ ռեկտորի ԺՊ–ն աշխատանքից չի ազատի Արամ Սիմոնյանին, ինչպես Սիմոնյանն էր նրա հետ վարվել
Աշխատանքից ազատված ԵՊՀ պրոռեկտորը Արամ Սիմոնյանին դատի է տվել
Արամ Սիմոնյանի հրաժարականի ելույթը բացարձակ կեղծիք էր. նախարար
թեգերը:
ռեկտոր, Դիանա Գալոյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ)

Գլխավոր թեմաներ