04:12 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան (450)
1017 0 0

ՀՀ երկրորդ նախագահը 1988 թ-ից ի վեր չի լսել որևէ ադրբեջանցու հայտարարություն առ այն, որ Ղարաբաղն ի վերջո կարող է նաև ինքնորոշվել, ինքնուրույն պետականություն ունենալ։

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա», «Հ2» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ խոսել է ղարաբաղյան հարցի կարգավորման մասին։

«88-ից ի վեր մենք Արցախի հարցի կարգավորումը դիտում էինք ազգերի ինքնորոշման սկզբունքի հիմքի վրա։ Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը միշտ փորձել է հարցը բերել պետությունների և տարածքային ամբողջականության դաշտ, որը մեզ համար անբարենպաստ է: Այս դաշտում հարցը լուծում չունի: Տպավորությունս այնպիսին է, որ հիմա հասկանալի չէ՝ հարցի կարգավորումը այսօրվա իշխանությունը ինչ սկզբունքի վրա է դնում: Ես չեմ հասկանում` ինչ է նշանակում՝ Արցախը Հայաստան է, և վերջ»,– ասել է նա:

Քոչարյանը հասկանում է, որ այդ հայտարարությունը ալեգորիկ նշանակություն ունի ՀՀ իշխանության համար, բայց փաստացի Ղարաբաղը Հայաստանի մարզի կարգավիճակի է վերածվում։

«Ու երբ դրա հետ զուգահեռ ասվում է` պետք է լուծում, որը կբավարարի բոլոր կողմերին, ես փորձում եմ հասկանալ, թե ինչպես ենք մենք համադրելու «Արցախը Հայաստան է, և վերջ» բանաձևը այն տարբերակի հետ, որը կարող է բավարարել կոնֆլիկտի բոլոր կողմերին: Ես չգիտեմ, թե որտեղ են հատվում այդ երկու բանաձևերը: Կարծում եմ, որ հենց այդ թելն է կտրել տրամաբանված, հետևողական կարգավորման բովանդակությունը»,– նշել է ՀՀ երկրորդ նախագահը:

Նրա խոսքով` ակնհայտ է, որ Ադրբեջանը որևէ կերպ չի կարող հրաժարվել և չի հրաժարվում Ղարաբաղից։

«Ադրբեջանի և՛ իշխանության, և՛ հանրության կողմից որևէ հայտարարություն նման հիմք չի տալիս: Ի դեպ, ես 88-ից չեմ լսել որևէ ադրբեջանցու հայտարարություն առ այն, որ Ղարաբաղն ի վերջո կարող է նաև ինքնորոշվել, ինքնուրույն պետականություն ունենալ։ Չի՛ եղել այդպիսի բան»,– ընդգծել է նա։

Հիշեցնենք` 2019 թվականի օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց` Արցախը Հայաստան է, և վերջ։

Սա լուրջ մեսիջ է նրանց համար, ովքեր խոսում են ռուսական բազան ՀՀ–ից հանելու մասին. Քոչարյան

թեմա:
Ռոբերտ Քոչարյան (450)

Ըստ թեմայի

«Անկասկած, ուժի ցուցադրում է». Քոչարյանը` ադրբեջանա–թուրքական զորավարժությունների մասին
Ռոբերտ Քոչարյանը խոսել է տավուշյան դեպքերի ու Ադրբեջանի ագրեսիայի պատճառների մասին
թեգերը:
Արցախ, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ