02:48 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
65 0 0

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ քրեական գործով արդեն ձերբակալվածներ կան. չորսն էլ Զարթոնք գյուղի բնակիչներ են։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրքերը թեժացել են ներկա գյուղապետի տեղակալի ու նախկին գյուղապետի միջև։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 15:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, թե Զարթոնքի նախկին գյուղապետի կողմնակիցները վնասել են համայնքի ղեկավարի և տեղակալի ավտոմեքենաները, ինչպես նաև` տեղակալի ձեռքը:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Զարթոնք գյուղի 1-ին փողոցում գտնվող սննդամթերքի խանութի դիմաց նույն գյուղի գյուղապետի տեղակալն իր կողմնակիցների հետ վիճաբանել է նախկին գյուղապետի և նրա կողմնակիցների հետ: Տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի ժամանակ կողմերն իրենց մոտ եղած փայտյա մահակներով, մետաղյա խողովակներով և քարերով հարվածներ են հասցրել միմյանց և մարմնական վնասվածքներ պատճառել»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Իրավապահները պարզվել են նաև, որ նախկին գյուղապետի կողմնակիցներից մեկը քարերով հարվածել և վնասել է տեղակալի վարած «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան:

Թեժ վիճաբանություն Զարթոնքում. հիվանդանոց է դիմել 5 անձ, բերման ենթարկվել` 13–ը

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասի հատկանիշներով։ Գործի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում:

Քրեական գործով արդեն ձերբակալվածներ կան։ Կոմիտեն տեղեկացնում է, որ ձերբակալվել են Զարթոնք գյուղի 4 բնակիչ։ Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Զարթոնքում հնչած կրակոցներն ու վեճը նախապատմություն ունեն. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Զարթոնքի գյուղապետին մեղադրանք առաջադրվեց` խոշոր չափերով յուրացում կատարելու համար
Փորձել է ինքնասպան լինել. Զարթոնքում 3 երեխաների 26–ամյա մորը կարողացել են փրկել
թեգերը:
Քրեական գործ, Ծեծկռտուք, Գյուղ, Գյուղապետ, Զարթոնք

Գլխավոր թեմաներ