13:23 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Նորագույն բուժտեխնիկան կօգտագործվի Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում, բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ճապոնիայի կառավարության` Հայաստանին տրամադրած դրամաշնորհով ՀՀ կառավարությունը մտադիր է ժամանակակից շտապօգնության ավտոմեքենաներ գնել։

Որոշումն այսօր ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Գործադիրը հավանության է արժանացրել 2020 թվականի հունիսի 30-ին Երևանում ստորագրված դրամաշնորհի տրամադրման համաձայնագիրը։

400 մլն ճապոնական իենի դրամաշնորհը Հայաստանին է տրամադրվում տնտեսական և սոցիալական զարգացման նպատակով։

Համաձայնագրի համաձայն` տրամադրվող գումարի շրջանակում հայկական կողմը նպատակահարմար է համարում ձեռք բերել լիաքարշակ շտապօգնության ավտոմեքենաներ ու «շարժական բժշկական կլինիկա» ավտոմեքենաներ, որոնք կօգտագործվեն Հայաստանի մարզերում, մասնավորապես` լեռնային շրջաններում բնակչությանը բուժական օգնություն տրամադրելու նպատակով:

Մարզերին առաջիկայում 21 հատ ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա կտրամադրվի

Ըստ կառավարության` վերը նշված մեքենաների առկայությունը զգալիորեն կնպաստի մարզերում առողջապահության բարելավմանը և բուժօգնության հասանելության բարձրացմանը:

Կառավարության հավանությանն արժանացած համաձայնագիրն առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի վավերացմանը։

Հայաստանն Արցախին շտապօգնության 10 մեքենա է նվիրում

Ըստ թեմայի

«Գաղափարից մինչև բիզնես». նախարարը հայտարարել է նոր դրամաշնորհի մասին
Հայաստանը հողագիտական քարտեզ կունենա, գյուղտեխնիկա և դրամաշնորհներ կստանա. փոխնախարար
Ընդդեմ հղիության ընդհատումների և վաղ ամուսնությունների․ պատգամավորները դրամաշնորհ կստանան
թեգերը:
դրամաշնորհ, ՀՀ կառավարություն, կառավարություն, Հայաստան, Ճապոնիա, շտապօգնություն, Մարզ

Գլխավոր թեմաներ