13:20 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
80 0 0

Կառավարության կողմից առաջադրված դատավորի թեկնածուն անդրադարձել է հոր և Մարտի 1-ի գործի հնարավոր կապին։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը չի պատրաստվում դառնալ դատական համակարգի քավության նոխազը։ Ավետիսյանը նման կարծիք հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ շուրջ 3 ժամ տևած հանդիպումից դուրս գալուց հետո։

Նշենք, որ Մարտի 1-ի գործով տուժածների իրավահաջորդներից ոմանք դժգոհել էին Ավետիսյանի առաջադրման փաստից, քանի որ նրա հայրը 2008-2016թթ–ին եղել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահը։

«Ես ամենևին չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ ՀՀ–ում առկա խնդիրները, բայց չեմ պատրաստվում քավության նոխազ դառնալ։ Այդ հարցը քննարկվել է նաև «Իմ քայլի» հետ հանդիպմանը, և պետք է ասեմ` հայրս 5 տարի է` թոշակի է գնացել, և չեմ պատկերացնում նրա գործունեության ազդեցությունն իմ պաշտոնավարման վրա»,–ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` եթե որևէ գործ քննելիս շահերի բախում է առաջանում, ապա ՍԴ դատավորը հեռացվում է քննությունից։

Հարցին, թե հաշվի առնելով «Մարտի 1»-ի տուժածների իրավահաջորդների տրամադրվածությունը` հնարավո՞ր է հրաժարվի մինչև վերջ գնալ, Ավետիսյանը պատասխանեց, թե այս պահին հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում։

Ավետիսյանի խոսքով` Մարտի 1-ի իրադարձությունները մեր նորանկախ պետության` «արյունը հոսող» դեպքերի շարքին է դասվում։ «Որպես ՀՀ քաղաքացի ունեմ իմ մոտեցումը Մարտի 1-ի դեպքերի մասին, սակայն չեմ կարող հրապարակային հայտնել դրանք, քանի որ հետագայում կարող եմ կաշկանդվել ու չմասնակցել դրան առնչվող նիստի»,–ասաց Ավետիսյանը։

Նա խոստովանեց` «Մարտի 1»-ի գործի և իր հոր կապված նման արձագանք չէր սպասում, և առաջին երեք օրը շոկի մեջ է եղել։

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» հետ քննարկմանը, ապա ՍԴ դատավորի թեկնածուն ասաց` ավելի շատ ծանոթացել են իր դիրքորոշումներին, հնչել են հարցեր, որոնց ինքն անկեղծ պատասխանել է։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրեց ԵՊՀ Քաղաքացիական իրավունքի ամբիոն վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը: ՀՀ վարչապետի աշխատակազմի այս առաջարկը գործադիրի հերթական նիստում ընդունվել էր միաձայն:

2020 թ. հունիսի 30-ին ՀՀ ԱԺ-ն իր արտահերթ նստաշրջանում ընդունեց ՀՀ Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում և մի շարք այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:

Դրանցով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավորների լիազորությունները, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որի պաշտոնավարման 12 տարին չի լրացել, շարունակում է աշխատել ՍԴ դատավորի կարգավիճակում։

Նույնն օրենքով ՍԴ դատավորի թափուր տեղերի համար թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ըստ հերթականության ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը և Դատավորների ընդհանուր ժողովը:

Բոլոր թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը 3/5-րդ ձայներով:

ՍԴ դատավորներ առաջադրելու ժամանակը հոսում է. Բադասյանը վստահ է` ՍԴ կազմն արագ կհամալրվի

Ըստ թեմայի

Հրայր Թովմասյանն արձակուրդ է գնացել
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն պատասխանել է Հրայր Թովմասյանի նամակին
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
թեգերը:
Վահրամ Ավետիսյան, Սահմանադրական դատարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ