13:39 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
431 0 0

Տեղեկություններ կան, որ գործը վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանն ու դրա հետևանքով պետբյուջեին հասցված վնասներին։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեցին կուսակցությունից՝ նշելով, որ Վանեցյանը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության: Հարցաքննությունը կկայանա վաղը՝ հուլիսի 31–ին։

«Պարոն Վանեցյանը վաղը կայցելի ԱԱԾ, կծանոթանա գործին, հետո նոր մեկնաբանություն կլինի»,–հայտնեցին կուսակցությունից։

Ըստ տեղեկությունների՝ քրեական գործը վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին զգալի վնասներ են հասցվել:

Հիշեցնենք՝ Վանեցյանն իր ղեկավարած կուսակցության բացման օրը նշել էր, որ աշխատանքից դուրս գալուց հետո իշխանությունները լծվել են իրեն մեկուսացնելու գործին։ Արդյունքում տարբեր շինծու գործեր, մեղադրանքներ են փորձել կառուցել և այլն։ Նա հավելել էր, որ գաղտնալսվում են իր մտերիմները, նույնիսկ երեխաները։ Ավելի ուշ Վանեցյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։

Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա` պաշտոնից հեռանալը զուգորդվեց իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի «փոխհրաձգությամբ»։ Նա Փաշինյանին սթափության ու կանգառի կոչ արեց, իսկ Փաշինյանն ասաց, որ Վանեցյանն իր հայտարարություններով աղբարկղն է նետել սպայի ուսադիրները։

Որոշ ժամանակ անց Վանեցյանը հայտարարեց, որ երկրում նոր, հակաճգնաժամային կառավարության ձևավորման անհրաժեշտություն կա, որովհետև ներկայիս իշխանությունը չի կարողանում լուծել իր առաջ դրված խնդիրները։

2020 թվականի փետրվարին, արդեն, Վանեցյանը հայտարարեց, որ մտադիր է կուսակցություն ստեղծել։ Սկզբում նա հիմնադրեց «Հայրենիք» հիմնադրամը, որը պետք է զբաղվեր կրթության հարցերով, քաղաքացիների իրավաբանական խորհրդատվություններով, բայց աստիճանաբար պարզ դարձավ, որ հիմնադրամը վերածվելու է կուսակցության։

Մայիսի 30-ին էլ հայտնի դարձավ, որ Վանեցյանը «Հայրենիք» կուսակցության համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել։

Ըստ թեմայի

Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի
«Սա իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
թեգերը:
Քրեական գործ, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ