12:52 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
287 0 0

Թե ինչ կարգավիճակով է ԱԱԾ նախկին ղեկավար Վանեցյանը հրավիրվում հարցաքննության, դեռևս պարզ չէ։

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը վաղը հրավիրվել է ԱԱԾ հարցաքննության։ Կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում հրապարակել է Վանեցյանին ուղարկված ծանուցագիրը։

Ըստ ծանուցագրի՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջների խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում պաշտոնի նշանակելու վերաբերյալ։

«Նախապատրաստվող նյութերի անհրաժեշտությունից ելնելով՝ Դուք հրավիրվում եք բացատրություն տալու։ Ցանկության դեպքում կարող եք ներկայանալ փաստաբանի հետ»,- նշված է ծանուցագրում։

Այն, թե ինչ կարգավիճակով է Արթուր Վանեցյանը հրավիրվում հարցաքննության, դեռևս պարզ չէ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Ըստ տեղեկությունների՝ քրեական գործը վերաբերում է պաշտոնեական դիրքի չարաշահմանը, որի հետևանքով պետական բյուջեին զգալի վնասներ են հասցվել:

Հիշեցնենք՝ Վանեցյանն իր ղեկավարած կուսակցության բացման օրը նշել էր, որ աշխատանքից դուրս գալուց հետո իշխանությունները լծվել են իրեն մեկուսացնելու գործին։ Արդյունքում տարբեր շինծու գործեր, մեղադրանքներ են փորձել կառուցել և այլն։ Նա հավելել էր, որ գաղտնալսվում են իր մտերիմները, նույնիսկ երեխաները։ Ավելի ուշ Վանեցյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակ Մանե Գևորգյանի։

Արթուր Վանեցյանը կորոնավիրուսով է վարակվել

Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել է 2019 թվականի սեպտեմբերին։ Նրա` պաշտոնից հեռանալը զուգորդվեց իր ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի «փոխհրաձգությամբ»։ Նա Փաշինյանին սթափության ու կանգառի կոչ արեց, իսկ Փաշինյանն ասաց, որ Վանեցյանն իր հայտարարություններով աղբարկղն է նետել սպայի ուսադիրները։

Ըստ թեմայի

Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
«Սա իշխող վարչախմբի հոգեվարքի վկայությունն է». Վանեցյանի կուսակցությունը՝ Ծառուկյանի մասին
ՀՅԴ ներկայացուցիչը հանդիպել է Վանեցյանի ու Ծառուկյանի հետ
թեգերը:
Արսեն Բաբայան, հարցաքննություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան

Գլխավոր թեմաներ