12:16 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
72 0 0

ԱԱԾ նախկին տնօրենի պաշտպանը վստահ է` Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու պատճառը քաղաքական է։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ԱԱԾ կանչելը քաղաքական հետապնդում է։ Նրա պաշտպան Լուսինե Սահակյանն այսպես որակեց այսօր Վանեցյանին ԱԱԾ հրավիրելն ու բացատրություն պահանջելը։

Նշենք, որ Վանեցյանը, ճիշտ է, ներկայացել է ԱԱԾ, բայց հրաժարվել է բացատրություն տալ։

«Պարզապես ուզում են քրեական գործ հարուցել և մեղադրանք առաջադրեն Վանեցյանին։ Սա քաղաքական հետապնդում է և որևէ այլ դիրքորոշում ոչ մի տրամաբանող մարդ չի կարող ունենալ»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` եթե օրենքն այնքան ծաղրեն, որ քրեական գործ հարուցվի, ապա չի բացառվում, որ Վանեցյանին նորից կկանչեն ԱԱԾ։ Պաշտպանը նշեց` արդեն ոչնչի վրա չի զարմանում։

Վանեցյանին ԱԱԾ էին կանչել 2018-ին եղած մի դեպքի առնչությամբ, երբ աշխատանքի է վերականգնվել մեկը, որը, ըստ ԱԱԾ–ի, չպետք է վերականգներ։ Թե ինչ աշխատակցի մասին է խոսքը, Սահակյանն ասաց, որ չի կարող շատ բան ասել, սակայն այդ աշխատակցի վերականգնման արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել։

Հիշեցնենք` Վանեցյանը քիչ առաջ հայտնել էր, որ այսօր իրեն ԱԱԾ էին հրավիրել «անհեթեթ» գործի շրջանակում, որով նա որևէ կարգավիճակ չունի։ Նրա խոսքով` քրեական գործ հարուցված չէ` նյութերի նախապատրաստման փուլում են իրեն հրավիրել ԱԱԾ։

Արթուր Վանեցյանն ու նրա ծնողները դիմել են դատարան

Ըստ թեմայի

Դատարանն ընդունել է Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Փաշինյանի և նրա մամուլի խոսնակի
Ծառուկյանն ու Վանեցյանը մի քանի անգամ հանդիպել են նույն այգում. ԱԺ փոխխոսնակ
Վանեցյանը Մինասյանին գործա՞րք չի առաջարկել. պաշտպանն ասում է` գործը կարճվել է
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ