00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանեցյանը Մինասյանին գործա՞րք չի առաջարկել. պաշտպանն ասում է` գործը կարճվել է

© Sputnik / Asatur YesayantsПредседатель партии "Отечество" Артур Ванецян у здания СНБ Армении (31 июля 2020). Еревaн
Председатель партии Отечество Артур Ванецян у здания СНБ Армении (31 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ նախկին տնօրենի պաշտպանի խոսքով` Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա ՀՔԾ–ում քննվող գործի շրջանակներում Արթուր Վանեցյանն ունեցել է վկայի կարգավիճակ։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա ՀՔԾ–ում քննվող քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։ Լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։

Մինասյանն իր տեսաուղերձներից մեկի ժամանակ հայտնել էր, թե 2019-ին Հռոմում իր հետ է հանդիպել այն ժամանակ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանն ու գործարք առաջարկել։ ՀՔԾ–ում գործ էր հարուցվել այս առիթով։

«Մենք դիմել էինք ՀՔԾ, որպեսզի ստանանք գործի նյութերը։ Մեզ պատասխանել են, թե քանի որ Վանեցյանն այս գործում ունի վկայի կարգավիճակ, ուստի նյութեր չեն կարող տրամադրել»,–ասաց Սահակյանը։

Նրա խոսքով` եթե Վանեցյանը վկայի կարգավիճակ ունի այդ քրգործով, ուրեմն բացառման սկզբունքով առաջնորդվելու դեպքում մնում է մեկ պաշտոնյա, որը պետք է հնարավոր մեղադրյալի կարգավիճակ ունենար և հրավիրվեր հարցաքննության։ Այդ մեկ պաշտոնյան, ըստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ուստի հենց նա էլ պետք է պատասխանի` արդյոք հրավիրվել է հարցաքննության, թե ոչ։

Адвокат Лусине Саакян отвечает на вопросы журнал;истов после выхода из здания СНБ Армении (31 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա քաղաքական հետապնդում է». Արթուր Վանեցյանին նորի՞ց կհրավիրեն ԱԱԾ

ՀՔԾ–ի մամուլի բաժնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ հարուցված քրգործն իրոք կարճվել է։

«Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա հարուցված քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության պատճառով։ Քրգործով հարցաքննվել է Արթուր Վանեցյանը, որն ունեցել է վկայի կարգավիճակ»,–հայտնեցին ՀՔԾ–ից։

Հիշեցնենք, որ Վանեցյանը, խոսելով Միքայել Մինասյանի հայտարարության հիման վրա հարուցված քրգործի մասին, ասել էր` թե՛ իրավական, թե՛ առավել ևս բարոյական տեսանկյունից, գործել է բացառապես իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներում։

«Բարի գալուստ բանական աշխարհ». Միքայել Մինասյանը պատասխանել է Արթուր Վանեցյանին

Վանեցյանին այսօր ԱԱԾ էին հրավիրել։ Նա հայտնել էր, որ իրեն ԱԱԾ էին հրավիրել «անհեթեթ» գործի շրջանակում, որով նա որևէ կարգավիճակ չունի։ Նրա խոսքով` քրեական գործ հարուցված չէ` նյութերի նախապատրաստման փուլում են այժմ։ Խոսքը գնում է մի դեպքի մասին, երբ 2018-ին ԱԱԾ աշխատակիցներից մեկը վերականգնվել է աշխատանքի, սակայն, ըստ ԱԱԾ–ի, նման բան չպետք է տեղի ունենար։

«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ». Վանեցյան

Լրահոս
0