12:59 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
31 0 0

Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 5,7 տոկոսով աճել է նաև հանցագործությունների բացահայտման տեմպը։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի — Sputnik. Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում հանցագործությունների ընդհանուր թիվն աճել է 6,1 տոկոսով։ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանն այսօր նման հայտարարություն է արել ոստիկանությունում տեղի ունեցած` ծառայությունների և տարածքային մարմինների 2020 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական արդյունքների ամփոփիչ խորհրդակցության ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը։

«Իրականացված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում, 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ, նվազել է հանցավորության տեմպը։ Բացահայտման արդյունավետության բարելավում կա սպանությունների, մարդկանց թրաֆիքինգի, գողությունների դեպքերով»,–ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով`հաշվետու ժամանակահատվածում վարույթում քննվող քրեական գործերով անցնող 19750 հանցագործության դեպքերի 54,5 տոկոսում առկա է որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Այս տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ 5,7 տոկոսով աճել է բացահայտման տեմպը։

Խորհրդակցությունը վարել է ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, որն ամփոփիչ ելույթ է ունեցել։

«Ոստիկանի լրիվ նոր կերպար». ինչ փոփոխություններ են իրականացվում ոստիկանությունում

Նա հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները նախկինում կատարված ու չբացահայտված հանցագործությունների բացահայտման, հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։

Ոստիկանության պետը, կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը, քննադատել է ոստիկանության տարածքային որոշ ստորաբաժանումների աշխատանքը և տվել կոնկրետ ցուցումներ։

Խորհրդակցությանը քննարկվել են նաև ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների, պարեկային ծառայության, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման աշխատանքների, ոստիկանության արտաքին ծառայության, տնտեսական, ֆինանսական և կադրային քաղաքականությանը վերաբերող հարցեր։

 

Ըստ թեմայի

Արտակարգ դեպք Գեղարքունիքում. դանակահարել են ոստիկանության ավագ սերժանտին
Բժիշկներն իրենց պարգևավճարների մի մասը փոխանցում են ոստիկանության համակարգի գործընկերներին
Ոստիկանությունը զբաղվում է Սևանի ափին տեղի ունեցած «անդիմակ» համերգ–խնջույքով. տեսանյութ
թեգերը:
Հայաստան, գողություն, հանցագործություն, ՀՀ Ոստիկանություն, Ոստիկանություն

Գլխավոր թեմաներ