04:08 09 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)
76 0 0

Արմեն Պապիկյանը շեշտել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հուլիսի 30-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մասնակից երկրներին տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին, ինչի արդյունքում դիպուկահարի կրակից մահացու վիրավորում էր ստացել Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող, իսկ մեկ այլ զինծառայող էլ վիրավորվել էր։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Նշենք, որ նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել էր «Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունը և ռազմատենչ վարքագիծը որպես Հարավային Կովկասում ապակայունացնող գործոն» վերտառությամբ հարցը։

«Արմեն Պապիկյանը տեղեկացրել է ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության մասին, շեշտելով, որ այդ բոլոր գործողություններն իրականացվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից մի քանի օր հետո, որում համանախագահները ընդգծել էին հրադադարը խստիվ պահպանելու կարևորությունը և կոչ էին արել զերծ մնալ որևէ սադրիչ գործողություններից։ Հետևաբար, հայկական կողմը նշված համատեղ զորավարժությունները դիտում է որպես համատեղ սադրանք՝ ուղղված տարածաշրջանում լարվածության ավելացմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բաքուն մեկնաբանել է լայնածավալ ադրբեջանա-թուրքական զորավարժությունների անցկացումը

Դեսպան Պապիկյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն արժեզրկում է լարվածության թուլացմանը և խաղաղ գործընթացի վերսկսմանն ուղղված միջազգային միջնորդների ջանքերը՝ կրելով ամբողջ պատասխանատվությունը ապակայունացման հետևանքների համար։

Անդրադառնալով Թուրքիայի դերին, դեսպանըն ասել է, որ առանց այդ երկրի անվերապահ աջակցության` Ադրբեջանն ի վիճակի չի լինի երկարատև ժամանակահատվածում Հայաստանի սահմանին պահպանել լարվածությունը։ Եվ այս նկատառումներից ելնելով՝ Հայաստանը ԵԱՀԿ մասնակից երկրների ուշադրությունն է հրավիրում Թուրքիայի ագրեսիվ քաղաքականության և ռազմատենչ պահվածքի վրա։

Հայաստանի դեմ ուղղված թուրքական վարքագծի մասին է վկայում վերջինիս լայնածավալ ներգրավվածությունը Նախիջևանում։ Չի կարելի անտեսել նաև Թուրքիայի դերը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած բախումներում. Թուրքիան միակ երկիրն էր որ իր բացահայտ և անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանի՝ Հայաստանի դեմ ուղղված ռազմական արկածախնդրությանը։

Այնուհետև դեսպան Պապիկյանը ներկայացրել է Թուրքիայի իշխանությունների՝ նախագահ Էրդողանի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների կողմից արված հայտարարությունները, որոնք կտրուկ տարբերվում էին միջազգային հանրության պատասխանատու դերակատարների կողմից արված հայտարարությունների տոնայնությունից և բովանդակությունից։

Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք

Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Թուրքիայի նման հայտարարությունները բացի լարվածությունը խրախուսելուց, վկայում են նաև Հարավային Կովկասի հանդեպ այդ երկրի տարածաշրջանային նկրտումների մասին, որոնք Թուրքիայի ղեկավարությունը փորձում է հիմնավորել, այսպես կոչված, «պատմական առաքելությամբ։

Պապիկյանի խոսքով` Հայաստանի և հայ ժողովրդի համար այս մոտեցումները հիշեցնում են Հայոց ցեղասպանության մասին, և առաջացնում են Հայաստանի ժողովրդի և իշխանությունների մտահոգությունը։

Դեսպան Պապիկյանն անդրադարձել է նաև Թուրքիայի վարքագծին ԼՂ հակամարտության առումով։ Նա, մասնավորապես, նշել է, որ այդ երկիրը, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մշտապես ապակառուցողական դերակատարություն է ունեցել։

Թուրքիայի անթաքույց աջակցությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում Ադրբեջանի առավելապաշտական մոտեցումներին և այդ երկրի սադրիչ ու միակողմանի պահվածքը վնասում են խաղաղ գործընթացին և վկայում այն մասին, որ Թուրքիան չի կարող ներգրավված լինել հակամարտության կարգավորմանն առնչվող որևէ գործընթացում։

Տավուշյան էսկալացիայից հետո. ինչու են Ադրբեջանն ու Թուրքիան հիմա զորավարժություններ սկսում

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը (208)

Ըստ թեմայի

Ադրբեջանը ստանձնում է հետագա ապակայունացման հետևանքների պատասխանատվությունը. Նաղդալյան
Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ–ում ներկայացրել է ՀՀ–ի վրա Ադրբեջանի զինված հարձակման մանրամասները
Պապիկյանն ԱԷԿ–ին հարվածելու թեմայով խոսել է Ատոմային էներգիայի գործակալության տնօրենի հետ
թեգերը:
Տավուշ, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Թուրքիա, Դեսպան, Արմեն Պապիկյան

Գլխավոր թեմաներ