13:04 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
37410

Երեկ կեսգիշերին մոտ ավարտված դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի - Sputnik. Հուլիսի 31–ին մինչև ուշ երեկո շարունակված Դատավորների ընդհանուր ժողովում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդից։

ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրված Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը փակ գաղտնի քվեարկության արդյունքում ավելի քիչ ձայներ է հավաքել։

Նշենք, որ դատավորների ընդհանուր ժողովը անցկացվում է դռնփակ, նիստին 236 դատավորից մասնակցում էին 180-ը։
Խունդկարյանի թեկնածությունն առաջիկայում կներկայացվի ՀՀ ԱԺ-ի հաստատմանը։

Երվանդ Խունդկարյանը ծնվել է Երևանում 1972թ.–ին։ 1993-1994 թթ.-ին եղել է ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղարը, 1998-1999 թթ–ին` ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատուն, ապա` ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը: Խունդկարյանը տարբեր տարիների եղել է ՀՀ տնտեսական դատարանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, 2010–ից նա Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահն է։

Հիշեցնենք` Սահմանադրական վերջին փոփոխություններից հետո այս պահին ՍԴ–ում դատավորի երեք թափուր պաշտոն կա։ Դադարեցվել են Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները։
Երեք թափուր տեղերի համար թեկնածուներ պետք է առաջադրեն ՀՀ կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովն ու ՀՀ նախագահը։

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի քավության նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

Կառավարությունն արդեն առաջադրել է իր թեկնածուին՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։

Ըստ թեմայի

ՍԴ դատավորներ առաջադրելու ժամանակը հոսում է. Բադասյանը վստահ է` ՍԴ կազմն արագ կհամալրվի
Քոչարյանի գործով անկողմնակալ չլինելու որևէ հիմք չեմ տեսնում. ՍԴ դատավորի թեկնածու
ՍԴ դատավորի պաշտոնի համար Դատավորների ընդհանուր ժողովն այս պահին 2 թեկնածու ունի
թեգերը:
Սահմանադրական դատարան, թեկնածու, Դատավորների ընդհանուր ժողով, Դատավոր, Դատարան

Գլխավոր թեմաներ