12:46 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1346)
42 0 0

Տեսչական մարմինները հատուկ ուշադրություն են դարձնում սպասարկման լայն ոլորտներին, մասնավորապես` հյուրանոցներին։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ կոպիտ խախտումներ են հայտնաբերել Ծաղկաձորի հյուրանոցներում։ 

«Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցի արդյունքում Ծաղկաձորի մի շարք խոշոր հյուրանոցների գործունեության ժամանակավոր կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։ ԱԱՏՄ-ն լայնածավալ դիտարկումներով հյուրանոցներում արձանագրել է ամենատարբեր խախտումներ. պահպանված չի եղել պարետի սահմանած կանոնների զգալի մասը»,–նշված է տեսչական մարմինի` Facebook սոցցանցում արված գրառման մեջ։

Հյուրանոցներում, մասնավորապես, ախտահանման, ջերմաչափման, այս գործընթացների գրանցման, աղբամանների պահանջված թվի եւ այլ մեծաթիվ խախտումներ են նկատվել։

Տրվել է վերջիններիս վերացման ցուցում և խորհրդատվություն։

Խախտումները շատ են ատամնաբուժարաններում, գեղեցկության սրահներում, դեղատներում. ԱԱՏՄ խոսնակ

Տեսչական մարմնի անակնկալ այցերը շարունակվում են ողջ երկրում։ Հատուկ ուշադրության են առնվել սպասարկման լայն ոլորտները, մասնավորապես` հյուրանոցները։

ԱԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելու նպատակով հաստատված նորմերը։ Չպահպանման դեպքում վարչական պատասխանատվությունն անխուսափելի է։

Հիշեցնենք, որ այս օրերին տեսչական մարմինը ստուգայցեր է կատարում մի շարք կազմակերպություններ` ստուգելու, թե որքանով են պահպանվում հակահամաճարակային կանոնները։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1346)

Ըստ թեմայի

Իրավիճակի լրջությունը դեռ չեն գիտակցում. ինչ խախտումներ է արձանագրել ոստիկանությունը
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
«Պրոբլեմի ամենավառ արտահայտությունը». Փաշինյանը խախտումները հավաստող փաստեր է հրապարակել
թեգերը:
ստուգումներ, պարետ, Հյուրանոց, Ծաղկաձոր, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին (ԱԱՏՄ)

Գլխավոր թեմաներ