13:26 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
439 0 0

Ակտիվորեն ընթանում են սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն ամենասեղմ ժամկետներում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Տավուշում վերացվում են ադրբեջանական վերջին հրետակոծության հետևանքները։ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ակտիվորեն ընթանում են սահմանամերձ գյուղերի շուրջ 100 վնասված շինությունների վերականգման աշխատանքները։ Միաժամանակ սկսվել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատումը։

Մարզպետը տեղեկացրել է, որ երեկ այցելել էր հրետակոծությունից ամենից շատ տուժած Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներ: Իր այցից մարզպետը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ընթանում վերանորոգման և վերականգնման աշխատանքները։

«Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ:

Հրետակոծված Այգեպարի լուռ վկաները. ազդեցիկ լուսանկարներ

Շատ ոգևորված և հպարտ եմ մեր սահմանապահ բնակիչներով, որոնք ոչ միայն ընկճված չեն, այլ իրենց հողին կանգնած են ավելի ամուր, քան երբևէ»,- գրել է մարզպետը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Հակառակորդի հրետակոծությունից ամենաշատը տուժած գյուղում արդեն մի քանի տուն վերականգնվել է

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ըստ թեմայի

Սահմանամերձ համայնքների բնակիչները մեր աջակցության կարիքն ունեն. ՀՀ նախագահի կոչը
Տավուշի սահմանամերձ համայնքների դպրոցներում ապաստարաններ կգործեն. նախարար
Սահմանամերձ գյուղերը կապահովվեն տեսահսկման, հատուկ կապի ու շչակային իրազեկման համակարգերով
«Մենք մի քայլ առաջ կլինենք»․ հայուհիների նրբաճաշակ բիզնեսը սահմանամերձ Նոյեմբերյանում
թեգերը:
Սահման, հայ-ադրբեջանական, հրետակոծություն, Հայկ Չոբանյան, Տավուշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ