13:20 08 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP634.96
  • EUR573.17
  • RUB6.58
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2615)
172 0 0

Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու, թե ում կողմից էր հեռակառավարվում թռչող սարքն ու «ձվիկի»  մեջ թաքնված «անակնկալն» ում համար էր նախատեսված։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի - Sputnik. Շիրակի մարզում արտառոց դեպք է գրանցվել։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ժամը 13:50-ի սահմաններում, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները նկատել են, որ տարածքում դրոն (հեռակառավարվող թռչող սարք) է թռչում:

ՔԿՀ-ի ծառայողները հետևել են դրոնի պտույտներին։ Նրանք նկատել են, որ թիվ 5 մասնաշենքի հսկիչ-անցագրային կետի և կաթսայատան միջնամասում հեռակառավարվող թռչող սարքից ինչ-որ իր է ընկել:

Պարզվել է, որ դրոնի «բերած» իրը պլաստմասե թափանցիկ տարա է, որի մեջ հայտնաբերվել է «Ախթամար» ծխախոտի տուփ, տուփի մեջ՝ մեկ այլ պլաստմասե դեղին տարա։ Վերջին տարայի միջից աշխատակիցները հայտնաբերել են «Kinder» ձվիկ:

Արդեն ՔԿՀ-ի ներսում աշխատակիցները բացել են «ձվիկը» ու դրանում հայտնաբերել թմրանյութ:

Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է

Փաստի առթիվ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու, թե ում կողմից էր հեռակառավարվում թռչող սարքն ու «ձվիկի» մեջ թաքնված «անակնկալն» ում համար էր նախատեսված։

թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2615)

Ըստ թեմայի

Ադրբեջանցին փորձել է Իրանից Հայաստան թմրանյութ բերել. նրան ձերբակալել են
55 կիլոգրամ թմրանյութ. Ռուսաստանի ԱԴԾ-ն առաքիչների է ձերբակալել
Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել
ԱԱԾ–ն ՌԴ քաղաքացի հային բռնել է առաքանիով ստացած թմրանյութը ձեռքին
թեգերը:
թմրանյութ, Գյումրի, Արթիկ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)

Գլխավոր թեմաներ