https://armeniasputnik.am/20200803/hh-pn-turqakan-kortcanichner-naxararutyun-23975819.html
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը
Sputnik Արմենիա
Տարածված լուրերի համաձայն` թուրքական կործանիչներն, իբր, ուղղություն են վերցրել դեպի Երևան և մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, որը բավարար հեռավորություն է... 03.08.2020, Sputnik Արմենիա
2020-08-03T10:47+0400
2020-08-03T10:47+0400
2020-08-03T16:18+0400
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/870/30/8703077_0:161:3067:1886_1920x0_80_0_0_821292a7833c039d9c6efae3faf9d632.jpg
թուրքիա
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/870/30/8703077_168:0:2899:2048_1920x0_80_0_0_53ea7744ecc7fe0ac9b828b10d63955d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, թուրքիա, երևան, սու-30սմ կործանիչ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
հայաստան, թուրքիա, երևան, սու-30սմ կործանիչ, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է թուրքական կործանիչների մասին լուրերը
10:47 03.08.2020 (Թարմացված է: 16:18 03.08.2020) Տարածված լուրերի համաձայն` թուրքական կործանիչներն, իբր, ուղղություն են վերցրել դեպի Երևան և մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, որը բավարար հեռավորություն է ՀՀ մայրաքաղաքին օդային հարված հասցնելու համար, շրջադարձ են կատարել ու հետ գնացել:
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ում գրառում է արել, որտեղ անդրադարձել է երեկ համացանցում տարածված տեղեկություններին, թե իբր թուրքական կործանիչ օդանավերը մոտեցել են Հայաստանի սահմանին։
«Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»,- գրել է նա:
Նշենք նաև, որ տարածված տեղեկությունների մասին լրացուցիչ այլ մեկնաբանություն ՀՀ պաշտպանական գերատեսչությունը չի տալիս:
Հիշեցնենք՝ օգոստոսի 2-ին համացանցում տեղեկություններ էին տարածվել այն մասին, թե իբր թուքական ռազմական F-16 կործանիչ օդանավերը թռիչքի ժամանակ հայտնվել էին ՀՀ սահմանին շատ մոտ հեռավորության վրա:
Տեղեկությունն առաջինը հրապարակել էր ռուսական avia.pro կայքը` նշելով, որ այդ հեռավորությունը բավական է ՀՀ մայրաքաղաքին օդային հարված հասցնելու համար:
«Թուրքական կողմը հերթական վտանգավոր սադրանք է ստեղծել՝ ուղղելով իր F-16 կործանիշնեը Երևանի ուղղությամբ»:
Կայքի անանուն աղբյուրի տեղեկություններով` թուրքական կործանիչներն, իբր, ուղղություն են վերցրել դեպի Երևան և մայրաքաղաքից 56 կմ հեռավորության վրա, որը բավական հեռավորություն է ՀՀ մայրաքաղաքին օդային հարված հասցնելու համար, շրջադարձ են կարատել ու հետ գնացել:
Թուրքիայի զորավարժություններն ու Էրդողանի արկածախնդրությունը. ինչ մեսիջներ ունեն դրանք