00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գարիկ Միսակյան
Իսրայելն ու Իրանը ցուց տվեցին, որ ազգային շահերը միջազգային իրավունքից բարձր են դասում. Գարիկ Միսակյան
09:11
5 ր
Հարություն Վանյան
Բերդկունք ամրոցի ամրակայման նախագիծը կներկայացվի մինչև տարեվերջ. Հարություն Վանյան
09:17
7 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
09:24
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չարաշահումներ կարագի շուկայում. ՏՄՊՊՀ-ն որոշել է տուգանել «Սիթիին»

© Pixabay / congerdesignСливочное масло
Сливочное масло - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունն էլ նախազգուշացվել է ու պարտավորվել 3 ամսում վերացնել կարագի մեծածախ շուկայում տարբերակված գների ու պայմանների կիրառման դեպքերը:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik․ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 17.6 մլն դրամի տուգանքի որոշում է կայացրել «Սիթի» ընկերության և նախազգուշացում՝ «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերության նկատմամբ՝ կարագի շուկայում գերիշխող դիրքի չարաշահում թույլ տալու համար:

Автомобили у КПП аэропорта Звартноц (16 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Զվարթնոցում» ավտոկայանատեղին կրկին կէժանանա. ՏՄՊՊՀ–ն պատժել է «Արմենիային»

Հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն, կարագի ապրանքային շուկայում իրականացված ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ, կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերությունը խտրական պայմաններ է սահմանել և մուտքի խոչընդոտներ ստեղծել այլ տնտեսվարող սուբյեկտների համար:

Մասնավորապես՝ «Սիթի» ընկերությունը բացի երկու ընկերություններից ձեռք բերված կարագից, այլ տնտեսվարողներից ձեռք բերած կարագն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր գնով, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել է փոքր քանակություններով, ինչն էլ հանգեցրել է այդ ապրանքների զգալի փոքր ծավալներով իրացմանը:

Սիսիանի մանկապարտեզներին ռուսական կարագի փոխարեն սփրեդ են մատակարարել

Բացի այդ, «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունն 2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի ապրիլը խտրական վերաբերմունք է դրսևորում նաև կարագի մեծածախ ոլորտում գործող տնտեսվարողների նկատմամբ՝ վերջիններին նույն ապրանքը տարբեր գներով իրացնելով: Սա, ըստ հանձնաժողովի, «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերության կողմից ապրանքատեսակների իրացման գների սահմանման հստակ չափանիշների բացակայության արդյունք է:

Այս բացահայտման արդյունքում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում վերացնել խախտումը՝ սահմանելով հստակ չափանիշներ ապրանքների իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ:

Իսկ «Սիթի» ՍՊԸ-ն, հանձնաժողովի որոշմամբ, պարտավոր է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը` սահմանելով հստակ չափանիշներ առևտրային ցանցում ապրանքների ընդունման, ցուցադրման, իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ:

Մանկատներին ու ծերանոցներին կարագի ու կաթնաշոռի անվան տակ այլ բան է մատակարարվել

Լրահոս
0