09:27 26 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
1718 0 0

Առաջին փորձերն արդեն հաջողությամբ են պսակվել։ Այժմ հետազոտողներն ուզում են պարզել, թե աճեցված հյուսվածքները որքան կկարողանան ապրել ինկուբատորում։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Այժմ աշխարհում ակտիվորեն ուսումնասիրվում են նորագույն տեխնոլոգիաները, թե ինչպես կարելի է կենդանի բջիջներ օգտագործելով մարդու մարմնի հյուսվածքներ «տպել» վնասված հատվածները փոխարինելու համար։

Այսպիսի հետազոտություններով է զբաղվում «FOLDINK» ստարտափը, որը հիմնադրել են Երևանի պետական բժշկական համալսարանի մի խումբ շրջանավարտներ և բժիշկներ։ Նրանք ինքնուրույն հավաքել են բիոպրինտեր, որով փորձարկում են տարբեր հյուսվածքների ստացումը եռաչափ բիոտպագրությամբ, մասնավորապես աշխատում են աճառային հյուսվածքների հետ։

Առաջին փորձերը, որոնք արվեցին անցյալ տարի, հաջող էին. աճեցված հյուսվածքն ուղարկվել էր հյուսվածաբանական անալիզի, որը ցույց էր տվել, որ բջիջները կենդանի էին մնացել տպագրության ընթացքում։

Այժմ փորձարկվում է, թե աճեցված հյուսվածքները որքան կկարողանան ապրել ինկուբատորում, որը ապահովում է բնական պայմաններին մոտ պայմաններ։

Ողջ աշխարհում այս ուղղությունը դեռ նոր է, և կլինիկական փորձարկումներ դեռ չեն կատարվել, բայց ակտիվ հետազոտվում են։

Սուպեր լաբորատորիա. հայկական գինու և կոնյակի նկատմամբ վստահությունն էլ ավելի կբարձրանա

Այսօր մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ բիոտպագրությամբ ստացված հյուսվածքները համատեղելի կլինեն մարդու օրգանիզմի հետ, քանի որ չեն պարունակում իմունոգեն ագենտներ, այսինքն` չունեն այնպիսի սպիտակուցներ կամ այլ միացություններ, որոնք մեր օրգանիզմը օտար կհամարի և կսկսի պայքարել նրանց հետ։

Այսպիսի լուրջ կողմնակի ազդեցություններ հաճախ են լինում պատվաստված օրգանների հետ. ընդունող օրգանիզմի իմունային համակարգը սկսում է պայքարել օտար սրտի կամ լյարդի դեմ` ճիշտ այնպես, ինչպես պայքարում է, օրինակ, վիրուսների դեմ։

«Այս դեպքում նման խնդիր չի առաջանում, և սա բիոտպագրության մեծ առավելությունն է։ Քանի որ այստեղ օգտագործվում են հատուկ կենսամատերիալներ, որոնք չունեն իմունոգեն կամ ալերգածին ազդեցություն», – Sputnik Արմենիային ասաց «FOLDINK» ընկերության համահիմնադիր Էմմանուել Ղանդիլյանը։

Դեռ շատ երկար է պետք աշխատել տպած օրգանների պատվաստման համար, սակայն կարևոր է միջազգային գիտությանը համահունչ գնալ։ Ընկերության հետազոտություններն արդեն նկատում է համաշխարհային պրոֆեսիոնալ հանրույթը. 3dprinting.com մասնագիտացված օնլայն ամսագիրը Հայաստանն ընդգրկել է 3D bioprinting–ի աշխարհի քարտեզում` նշելով «FOLDINK»–ը։

Հավելենք, որ ընկերության թիմում ընդգրկված են ԵՊԲՀ շրջանավարտներ, օրդինատորներ և ուսանողներ, ինչպես նաև ինժեներներ, մարկետոլոգներ ու 3D դիզայներներ այլ համալսարաններից։

«Կեղտ չէ, հող է». նախկին պատգամավորը կյանքը «քաղցրացնելու» հետաքրքիր ձև է գտել

Ըստ թեմայի

Առանց խարդախության. հայն ու չինացին բժշկական ընկերություններին կստիպեն ազնիվ լինել
Կենսագազ Հայաստանում. ինչպես վառելիքով ապահովել մի ամբողջ գյուղ
Լավ կաթ ստանալու բանաձևը. շվեյցարացիներն ու ավստրիացիներն օգնում են հայ գյուղացուն
թեգերը:
հայեր, բժիշկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ