21:04 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
204 0 0

Հայաստանի ատոմակայանը գտնվում է հզոր և գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը «Energy Intelligence» պարբերականին ասել է, որ Մեծամորի ատոմակայանը հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար Հայաստանն ունի համապատասխան համակարգեր։

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին սկսված մարտերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյահլին սպառնացել էր հրթիռային հարված հասցնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանին։

«Իհարկե, անվտանգության նկատառումներից ելնելով այդ համակարգերի ոչ բոլոր մանրամասներն են հրապարակման ենթակա։ Բայց կարող ենք հանգիստ լինել, որ ատոմակայանին այնքան էլ հեշտ չի հարվածել, քանի որ այն գտնվում է հզոր և գերժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգի պաշտպանության ներքո։ Դա հանդիսանում է բազմաշերտ պաշտպանական համակարգ, որը ներառում է Հայաստանի և Ռուսաստանի կարողությունները։ Հայաստանի երկինքը պաշտպանվում է Ռուսաստանի Դաշնության համապատասխան միավորների հետ համատեղ՝ համաձայն ներկայումս գործող միջազգային համաձայնագրի»,– ասել է Պապիկյանը։

Նրա խոսքով` ատոմակայանի անվտանգությունը և ապահովությունը մշտապես եղել է կարևոր առաջնահերթություն ՀՀ կառավարության համար, քանի որ առաջին հերթին այն կարող է անմիջական ազդեցություն ունենալ մեր բնակչության անվտանգության և ապահովության վրա։

Ադրբեջանը հուսահատության մեջ է․ ԱԳՆ-ն անդրադարձել է ատոմակայանի հրթիռակոծման սպառնալիքին

Լրագրողի հարցին, թե ՀՀ կառավարությունն ուսումնասիրե՞լ է` ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ հարձակումը։

«Ծայրահեղ դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կարող է լինել նման հարձակման հնարավոր ազդեցությունը։ Մենք կարող են հիշել Չեռնոբիլի վթարի հետևանքները։ Կարծում եմ՝ սա ձեր հարցի ամենահեշտ պատասխանը կլինի»,– պատասխանել է Պապիկյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ըստ թեմայի

Ալիևի խորհրդականը վստահեցրել է, որ Մեծամորի ԱԷԿ-ին հարվածելու հարց օրակարգում չի եղել
Բաքվի մեծ բլեֆը. որ կողմի մոտեցումներն են ավելի ընկալելի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար
Անընդունելի է Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքը. Չեխիայի փոխարտգործնախարար
թեգերը:
ատոմակայան, Ադրբեջան, Հայաստան, Արմեն Պապիկյան

Գլխավոր թեմաներ