00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն արձագանքել է, բայց ռեստորանային բիզնեսի ցավը միայն քաղաքապետը կարող է բուժել

© Photo / official site of the Prime minister of RAСовещание во главе с премьер-министром Николом Пашиняном по теме выработки стратегии вывоза мусора в республике (13 января 2019). Еревaн
Совещание во главе с премьер-министром Николом Пашиняном по теме выработки стратегии вывоза мусора в республике (13 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քաղաքապետը վստահեցնում է, որ ռեստորանային բիզնեսին աջակցելու որոշումն արդեն կայացված է։ Մինչդեռ բիզնեսի ներկայացուցիչներն այդ օգնությունը չնչին են համարում ու նոր արտոնություններ ակնկալում` միաժամանակ նաև Հայկ Մարությանի հետ հանդիպում պահանջելով։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. Հայաստանյան ռեստորանային բիզնեսը կորոնավիրուսի համավարակի ու արտակարգ դրության պայմաններում պարետատան կիրառած սահմանափակումների պատճառով 2020թ.–ի մարտ– հուլիս ամիսների ընթացքում 70-80 տոկոս անկում է ունեցել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Հայկական ռեստորանների միության տնօրեն Վահե Գևորգյանը։

Надписи на витрине одного из ресторанов в Ереване - Sputnik Արմենիա
Հայկական ռեստորանների միության անդամները հայտնվել են անհարմար դրության մեջ. «Ժողովուրդ»

Վերջնական կործանումից խուսափելու համար ոլորտի ներկայացուցիչներն առաջարկում են վերանայել համայնքային տուրքերի կիրառման անհրաժեշտությունը։

«Օրինակ, ինչ–որ բաներ, որ հնարավոր է զիջել, զիջեն, որովհետև մարդիկ ամեն տարի այդ տուրքերը պարտաճանաչ վճարել են, հիմա խնդրւմ են այդ կարգավորւմների մասով մի քիչ ավելի լիբերալ նայել այս իրավիճակին։ Հասկանալի է, որ ոլորտի վիճակը ծանր է և պետք է փորձել ընդառաջել»,– ասաց Գևորգյանը` հավելելով, որ այս հարցով դիմել են Երևանի քաղաքապետարան, բայց մերժում են ստացել։ Այժմ հանդիպում են փնտրում քաղաքապետի հետ` իրենց խնդիրներն անձամբ նրան ներկայացնելու համար, բայց հանդիպման խնդրանքը դեռ անաձագանք է մնում։

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների առաջարկի վերաբերյալ Երևանի քաղաքապետի դիրքորոշումը Sputnik Արմենիան փորձեց ճշտել Հայկ Մարությանի` այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում։

Կառավարությունը կօժանդակի ռեստորանային բիզնեսին աշխատատեղերի պահպանման գործում

«Ավագանու վերջին նիստի ժամանակ շուրջ 60 մլն դրամի զիջում է արվել, և, եթե չեմ սխալվում, եթե ոչ միաձայն, ապա ճնշող մեծամասնությամբ այդ որոշումն ընդունվեց մեր ավագանու գործընկերների կողմից` որպես աջակցություն այս պահին դժվար վիճակում հայտնված մեր ռեստորանային բիզնեսով զբաղվող բնակիչներին»,– ասաց Մարությանը։

Арман Татоян  - Sputnik Արմենիա
ՄԻՊ-ը ռեստորանային ոլորտի հետ կապված 2 դիմում է ներկայացրել պարետին

Հիշեցնենք` խոսքն ավագանու` 2020թ–ի հունիսի 24-ին նիստում ընդունված որոշման մասին է, որով Երևանի տարածքում գործող հանրային սննդի ոլորտում զբաղված ընկերություններն ազատվել էին 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար հաշվարկված տեղական տուրքի վճարումից։

Այս արտոնությունն, ըստ որոշման, չի տարածվել միայն այն տնտեսվարողների վրա, որոնք տնտեսական սահմանափակումների ժամանակահատվածում աշխատել են առաքման ծառայության միջոցով։

Վահե Գևորգյանի մեկնաբանմամբ` ավագանու որոշումը վերաբերել է տեղական տուրքերի միայն մի տեսակին, մինչդեռ դրանք տարբեր են, յուրաքանչյուրը` մի քանի հարյուր հազար դրամի չափով։

«4-5 տարբեր տուրքեր կան` ալկոհոլային խմիչքների վաճառքի, գիշերային ժամերին աշխատելու համար սահմանված տուրքը և այլն։ Դրանցից մեկի համար են իրենք զիջում արել, որովհետև այդ 60 մլն դրամը եթե բոլոր տուրքերին վերաբերեր, 100-150 տնտեսվարողի կբավարարեր։ Բայց Երևանում 1800 ռեստորան ու սրճարան կա»,– ասաց Գևորգյանը։

Բացի այդ, քաղաքապետարանի աջակցությունը վերաբերել է մարտ, ապրիլ, մայիս ամիսներին, երբ ռեստորանային բիզնեսն ընդհանրապես չի աշխատել։ Մինչդեռ, Վահե Գևորգյանի խոսքով, անգամ մայիսին` սրճարան–ռեստորանները վերաբացելուց հետո էլ, խնդիրները չեն վերացել։ Պարետատան սահմանած նորմերի հետևանքով, Վահե Գևորգյանի դիտարկմամբ, որոշ ռեստորաններում սեղանների թիվը 2 և ավելի անգամ նվազել է։

Стулья закрытого летнего кафе у площади Свободы - Sputnik Արմենիա
Ռեստորանները վարակի աղբյո՞ւր են․ ոլորտի ներկայացուցիչներին մտահոգել է Թորոսյանի ասածը

Սակավաթիվ հաճախորդները գերադասում են բացօթյա տարածքները, իսկ փակ տարածքները գրեթե դատարկ են մնում։

Վահե Գևորգյանը նաև հայտնեց, որ իրենց բարձրաձայնած խնդիրներին առայժմ արձագանքել է միայն վարչապետը։

Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, նրա խոսքով, ձեռք է բերվել համաձայնություն` աշխատատեղերը պահպանելու համար ռեստորանային բիզնեսում ներգրավված ընկերություններին աշխատավարձի ֆոնի 1/3 -ի չափով փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Վահե Գևորգյանի տեղեկություններով` այդ որոշումը կառավարությունը կընդունի արդեն այս շաբաթվա ընթացքում:

Իսկ Երևանի քաղաքապետի հետ հանդիպմանը ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները դեռ սպասում են։

Սրճարաններում և ռեստորաններում նոր խստացումներ կլինեն

Լրահոս
0