20:14 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգեր ստանալուն պես Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք:

«Այցի ընթացքում պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույցներ կունենան բերման ենթարկված անձանց հետ, կծանոթանան նրանց իրավունքների ապահովման վիճակին, բերման ենթարկելու հիմքերին»,–նշված է Թաթոյանի ֆեյսբուքյան էջում։

Ըստ հաղորդագրության` Մարդու իրավունքների պաշտպանը վաղ առավոտից հետևում է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:

Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ոստիկանության, Ջերմուկի քաղաքապետարանի, տեղական կառավարման այլ մարմինների հետ, ինչպես նաև իրականացնում են բողոքի ակցիաների մշտադիտարկում:

Հիշեցնենք, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են վագոն–տնակներում՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

«Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հեռացրել էր իր տարածքում մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները և այդ մասին հայտարարություն տարածել։ Դրանից հետո Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրել էր, որ եթե Ամուլսարի հարցը չլուծվի, արյունահեղություն կլինի։

Մի քանի տասնյակ մարդիկ արդեն մի քանի ժամ է` փակել են Ջերմուկ տանող ճանապարհը։ Ոստիկանության աշխատակիցները ճանապարհը ավտոշարասյունով փակած ցուցարարներին հորդորում են դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցներն ընդդիմանում են։ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության պետ Գևորգ Ազիզյանը եկել էր ցուցարարների հետ բանակցելու, որպեսզի բացեն ճանապարհը, և երթևեկությունը կաթվածահար չլինի։ Ոմանք ընդդիմացան, ոստիկանների և ցուցարարների միջև բախում տեղի ունեցավ։ Իրավապահները 10 հոգու բերման ենթարկեցին։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են:

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Ըստ թեմայի

«Լիդիան Արմենիան» 2 դատական հայց է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության դեմ
Խաչատրյան. «Լիդիանը բորսայում ներկայացվածության առումով խնդիրներ է ունեցել»
Աշխատանք ենք ուզում. «Լիդիան Արմենիայի» նախկին աշխատողները կարդացին Փաշինյանին գրած նամակը
թեգերը:
Հայաստան, Արման Թաթոյան, Ամուլսար

Գլխավոր թեմաներ