20:24 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում և այլ աշխատանքներ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Տավուշի մարզի Բերդավան և Այգեպար գյուղերի փողոցները հիմնանորոգվում են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Փաշինյանը հրապարակել է սահմանամերձ Մովսես գյուղ տանող ճանապարհին նկարահանված տեսանյութը

«Մասնավորապես‚ «Տավուշ ՃՃՇ» ՓԲԸ-ի կողմից հիմնանորոգվում է Այգեպարի 2 կմ երկարությամբ փողոցը։ Բերդավանում հիմնանորոգվում են ներհամայնքային երկու փողոցների 2,1 կմ երկարությամբ հատվածները»,–ասվում է նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ շինարարության շրջանակում նախատեսված են հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում և այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։

Ըստ թեմայի

Ինչ է արվում Գեղարքունիքի երեխաների համար. Փաշինյանը նոր տեսանյութ է հրապարակել
Արարատի մարզում մեծածավալ ճանապարhաշինություն է ընթանում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Կառուցենք Հայաստանը նորովի. կորոնավիրուսը չի խանգարում շինարարական աշխատանքներին
թեգերը:
Բերդավան, Այգեպար, Սահման, Տավուշ, Ճանապարհ

Գլխավոր թեմաներ