02:51 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1579)
81 0 0

ՀՀ Առողջապահության նախարարը հայտնել է, որ կորոնավիրուսով զբաղվող 5 հիվանդանոց արդեն անցել են իրենց հիմնական աշխատանքին:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի- Sputnik. Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսով հիվանդ ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 350-ի սահմանում: Այս մասին այսօր ՀՀ պարետատան նիստի ավարտին կայացած ճեպազրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արեն Թորոսյանը` նշելով, որ 300 քաղաքացի գտնվում են ծանր, 68-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, նրանցից 24-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

«Եթե կհիշեք, ես այդ մասին միշտ ասում եմ, մեր ամենավատ օրերին մեր ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը 650-ի էր հասնում»,- ասաց նա:

Նախարարն ընդգծեց, որ նվազում է գրանցվել նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր 100 նոր դեպքը նշանակում է մոտ 2 մահ՝ անկախ այն բանից, թե որքան լավ բուժում կստանան այդ հիվանդները:

«Հետևաբար, հիվանդությունների ցածր թիվը նշանակելու է նաև ցածր թվով մահեր, և մենք հույս ունենք, որ այդ թիվն, ի վերջո, կհասնի զրոյի»,- հավելեց Թորոսյանը:

Կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, բայց վատ լուրեր կան

Նախարարը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի բուժման մեջ ներգրավված 20 հիվանդանոցների փոխարեն այս պահին աշխատում են 15-ը, մյուսներն անցել են իրենց հիմնական պրոֆիլայիին աշխատանքին: Նախատեսվում է, որ ևս 2-ն շուտով կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին:

Ըստ Թորոսյանի՝ կառավարության նպատակն է Հայաստանում ունենալ մի փոքր բաժանմունք, որը կզբաղվի փոքր թվով կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ:

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1579)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի հրաշքը. կեսդարյա բաժանումից հետո ԱՄՆ-ում քույրերը գտել են միմյանց
288 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 586
ՀՀ–ում կորոնավիրուսի հետևանքով 2 մարդ է մահացել
ՌԴ–ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կսկսեն փորձարկել երեխաների վրա
թեգերը:
հիվանդանոց, Արտակարգ դրություն, համավարակ, կորոնավիրուս, պարետ, Արսեն Թորոսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ