00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանությունը բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպաններին. Փաշինյանի մեթոդը չօգնեց

© Photo : Facebook / NEWS.amСитуация в Амулсаре
Ситуация в Амулсаре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այս պահին Ամուլսարում իրավիճակը մնում է լարված, ցուցարարները հայտարարում են, որ չեն բացելու ճանապարհն ու շարունակելու են պայքարը՝ մինչև իրենց պահանջները կատարվեն:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Վայոց Ձորի մարզի ոստիկանությունը քիչ առաջ բերման ենթարկեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մի քանիսին՝ միաժամանակ փորձելով բացել դեպի Ջերմուկ տանող ավոտճանապարհը: 

Ситуация в Амулсаре - Sputnik Արմենիա
Ամուլսարում կրքերն ավելի են թեժացել. ոստիկանության ավտոմեքենան անցավ քաղաքացու ոտքի վրայով

Ոստիկանների ու ցուցարարների միջև սկսված քաշքշուկը դադարեցնելու համար ակցիայի կազմակերպիչներն իրենց կողմնակիցներին կոչ արեցին չդիմադրել ոստիկաններին և կանգնել ձեռքերը բաց, դեպի վեր պարզած:

Այս հնարքը, հիշեցնենք, կիրառում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018թ-ի «թավշյա հեղափոխության օրերին»՝ ցույց տալով բողոքի ակցիաների խաղաղ բնույթը:

Այս դեպքում, սակայն, փորձված մեթոդը անօգուտ դուրս եկավ և ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին, որոնք չենթարկվեցին ավտոճանապարհը բացելու իրենց պահանջին:

Ամուլսարում լարված իրավիճակ է. մեծ թվով պահնորդներ են եկել

Այս պահին Ամուլսարում իրավիճակը մնում է լարված, ցուցարարները հայտարարում են, որ չեն բացելու ճանապարհն ու շարունակելու են պայքարը՝ մինչև իրենց պահանջները կատարվեն:

Ситуация в Амулсаре - Sputnik Արմենիա
Ոստիկանությունն Ամուլսարի պահապաններին ժամանակ է տվել. Ջերմուկի ավտոճանապարհը փակ է

Նշենք, որ ոստիկաններին գլխավորում է Վայոց Ձորի ոստիկանապետ, գնդապետ Գևորգ Ազիզյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն—տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակներ, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը:

Վերջինները հայտարարություն էին տարածել` պահանջելով վերադարձնել իրենց տնակները նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում. հնարավոր կլինի՞ խուսափել արյունալի բախումից

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Լարված իրավիճակն արդեն 2 oր է` շարունակվում է: Երեկա ակցիայի մասնակիցներից 10–ը ոստիկանների հետ ընդհարման հետևանքով բերման էին ենթարկվել ոստիկանության Վայոց Ձորի բաժին:

Լրահոս
0