19:59 27 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
8110

Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել նաև հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ, քննարկել նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, արել անհրաժեշտ իրավական ուղղորդում:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության Վայքի բաժին արագ արձագանքման այցի ընթացքում առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 7 անձի հետ: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ոստիկանությունում ուսումնասիրվել են նրանց առնչվող փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերը, ստուգվել է իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ արձանագրվել են:«Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Անի Խաչատրյանի հաղորդումը Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառման մասին։ Այցի արդյունքներով կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել նաև հանքի տարածքում ոտքի վնասվածք ստացած քաղաքացու ծնողի հետ, քննարկել նրա առողջական վիճակի վերաբերյալ հարցեր, արել անհրաժեշտ իրավական ուղղորդում:

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ արագ արձագանքման խումբն երեկ վաղ առավոտից շարունակել է Ամուլսարի հանքի շահագործման շուրջ ծավալվող իրադարձությունների մշտադիտարկումը:

6 մարդ բերման են ենթարկվել. ցուցարարները շարունակում են փակ պահել Ջերմուկի ճանապարհը

Ջերմուկ գործուղված Պաշտպանի ներկայացուցիչները 2 օրերի ընթացքում հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, համայնքների բնակիչների, այնպես էլ հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են գտնվում՝ Պաշտպանի իրավասության սահմաններում:

Երեկ երեկոյան Վայոց Ձորի ոստիկանությունը բերման էր ենթարկել Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին:

Ակտիվիստների և ոստիկանության միջև բախումների ընթացքում միջադեպ էր գրանցվել. ոստիկանության ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել քաղաքացիներից մեկին՝ անցնելով նրա ոտքի վրայով: Տուժած երիտասարդը նախապես հրաժարվում էր լքել բողոքի ակցիայի տարածքը և տեղափոխվել հիվանդանոց: Ցուցարարները սեփական ուժերով վիրակապել էին նրա վնասված ոտքը: Ավելի ուշ` հարազատների հորդորով քաղաքացին համաձայնել էր գնալ հիվանդանոց:

ՀԻշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն—տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակներ, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը:

Կրքեր Ամուլսարի շուրջ. ՄԻՊ–ն արագ արձագանքման խումբ է գործուղել Ջերմուկ

Վերջինները հայտարարություն էին տարածել. պահանջում էին վերադարձնել իրենց տնակները նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

Ըստ թեմայի

Ոստիկանությունն Ամուլսարի պահապաններին ժամանակ է տվել. Ջերմուկի ավտոճանապարհը փակ է
«Լիդիան Արմենիան» կվաճառի՞ Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը. «Ժողովուրդ»
Ամուլսարում կրքերը չեն հանդարտվում. հնարավոր կլինի՞ խուսափել արյունալի բախումից
Ամուլսարում իրավիճակը պայթյունավտանգ է. բազմաթիվ ցուցարարներ բերման ենթարկվեցին
թեգերը:
Ոստիկանություն, ոստիկան, Ամուլսար, Վայոց Ձոր, ՀՀ ՄԻՊ, Հայաստան

Գլխավոր թեմաներ