12:30 21 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1077)
185 0 0

ՀՀ վարչապետը հայտարարել է, որ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է հաստատել հանրության տարբեր մասնագիտական շրջանակների կոշտ քննադատությանն արժանացած հանրակրթության պետական նոր չափորոշիչը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարությունը երեկ` օգոստոսի 5-ին, քննարկել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը։ Այն առաջիկայում կհաստատվի կառավարության որոշմամբ։ Կառավարության նիստում այսօր նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ հանրային քննարկման ներկայացված նախագիծն արտահայտում է իշխանության պատկերացումը հանրակրթությանն անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ։

«Այս ընթացքում, իհարկե, կլավացվի չափորոշիչը, այն իմաստով, որ կանցնի անհրաժեշտ ընթացակարգերով, կարծիքների հավաքագրումով, և մենք մեր ռազմավարական պատկերացումը պիտի արձանագրենք։ Հաջորդ փուլում արդեն պայմանավորվեցինք, որ մենք նաև ինձ մոտ քննարկումներ կունենանք առարկայական չափորոշիչների վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` առաջիկայում` առաջին փուլով, կառավարությունը պետք է հանրությանը ցույց տա, որ հանրակրթության բարեփոխումները բխում են ՀՀ ազգային և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու շահերից։

«Սա ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռազմավարութուն է, և որևէ բան մեզ չի շեղելու ուժեղ պետություն և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված հայոց պետականության հավիտենականության հայեցակարգը հենց այսօրվանից կյանքի կոչելու։ Հանրակրթության հայեցակարգն այս իմաստով ունի կարևոր և առանցքային նշանակություն»,– ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայացված նոր չափորոշիչները հանրային տարբեր շրջանակներում բուռն քննարկման առարկա են դարձել։

Օգոստոսի 5-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանն ազգային խայտառակություն էր որակել «Հայոց պատմություն» առարկայի Նոր չափորոշիչները։

Օրեր առաջ էլ ՀՀԿ խոսնակ ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր խիստ բացասական կարծիք հայտնել ՀՀ հանրակրթական դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի ու չափորոշիչների վերաբերյալ։

ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը նույնպես նոր հայեցակարգում բազմաթիվ թերություններ է մատնանշել։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1077)

Ըստ թեմայի

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան բովանդակային փոփոխություն չի կրելու». Մակունց
«Բանավեճը կմտնի փակուղի». «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագիրն անորոշ է
Փաշինյանն ավելորդ է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. տեսանյութ
թեգերը:
Հայոց պատմություն, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ