00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տավուշում գյուղացին պարապ, օտարերկրացիներն են աշխատում. վարչապետին ասել են` ինչու

© Sputnik / Aram NersesyanЖитель села Чинари, Тавуш
Житель села Чинари, Тавуш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետին Տավուշի մարզից լուսանկարներ են ուղարկել, որտեղ երևում է, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում օտարերկրյա քաղաքացիները բանվորական աշխատանք են կատարում ընկերություններից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ադրբեջանական հրետակոծությունից տուժած Տավուշի մարզի բնակավայրերի վերականգնման ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր տեղեկություններով` Հայաստանում գործազրկության բարձր մակարդակի պայմաններում Տավուշի գյուղերում աշխատում են արտասահմանցիներ։

Փաստահավաք աշխատանքներ Տավուշի մարզում - Sputnik Արմենիա
Վնասվել են դպրոցներ, տներ, «Տավուշ տեքստիլ» գործարանը․ ՄԻՊ-ը տեսանյութ է հրապարակել

«Ինձ լուսանկարներ ուղարկեցին Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, որտեղ երևում էր, թե ինչպես են ակնհայտ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մարդիկ բանվորական աշխատանք կատարում ընկերություններից մեկում։ Եվ, քանի որ պատահաբար զուգադիպել էր, որ այդ ընկերության ներկայացուցիչը մասնակցում էր մեր աշխատանքային քննարկմանը, ես հետաքրքրվեցի, թե ինչն է պատճառը, որ իրենք օտարերկրյա աշխատանքային ներուժ են ընդգրկում»,– պատմեց Փաշինյանը։

Գործատուն` «Տավուշ տեքստիլ» ընկերության ներկայացուցիչը, պարզաբանել է, որ խնդիրը նոր չէ. հայաստանյան գյուղերում մարդիկ աշխատանք չունեն, բայց աշխատելու առաջարկը չեն ընդունում։

«Գործազրկության էական նվազում ունենք». վարչապետը թվեր է հրապարակել

«Տավուշ տեքստիլի» ներկայացուցիչը նաև հայտնել է, որ 2 օրից Տավուշի մարզի Պառավաքար գյուղում նոր արտադրամաս է բացվելու, բայց տեղի բնակիչների շրջանում աշխատուժ ներգրավել չի հաջողվում։

Попавший под обстрел дом Самвела Агасяна и Лиды Чобанян в селе Чинари, Тавуш - Sputnik Արմենիա
Վժժժ... տեսնես այս անգա՞մ ում տունը քանդվեց. կյանքը կրակոցների տակ ապրող Չինարիում

«Նույնիսկ ճգնաժամի պայմաններւմ, երբ թվում է, թե ամեն աշխատատեղ պետք է շատ մեծ պահանջարկ ունենա, մենք ունենք այսպիսի խնդիր»,– ասաց վարչապետը` համոզմունք հայտնելով, որ իր խոսքից հետո հնչելու են փաստարկներ ցածր աշխատավարձերի մասին։

«Բայց ես չեմ կարծում, թե կա աշխատավարձ, որը փոքր է զրոյից»,– ասաց նա` նախապես պատասխանելով ընդդիմախոսներին։

Վարչապետը հայտնեց նաև, որ իր հիշատակած օտարերկրացիները Տավուշում օրական 5000 դրամ են ստանում։ Նրա խոսքով` ընկերության աշխատակիցն ասել է, թե իրենք անգամ 8-10 հազար դրամ օրավարձով չեն կարողանում տեղում աշխատողներ գտնել։

Աշխատանք կա, փող չկա. ո՞րն է հայաստանյան գործազրկության գաղտնիքը

Այդուհադերձ, Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ինքը բառացի փոխանցում է այն, ինչ իրեն հայտնել է գործարարը և անձամբ չի ստուգել այդ տեղեկությունը։

Լրահոս
0