18:42 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
33110

Ռազմական ոստիկանության նոր պետը նախկինում զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության նոր պետ է նշանակվել Աշոտ Զաքարյանը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

Ռազմական ոստիկանության ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել 2020 թվականի փետրվարից՝ երկրի զինված ուժերում ոչ մարտական կորուստների մի շարք դեպքերի ֆոնին գերատեսչության նախկին ղեկավար Արթուր Բաղդասարյանի աշխատանքից ազատվելուց հետո:

Տարեսկզբին ԶՈւ շարքերում ոչ մարտական պայմաններում մահացել էր ավելի քան մեկ տասնյակ զինծառայող:

Նշենք, որ 2015թ–ի մարտի 30-ին Աշոտ Զաքարյանը նշանակվել էր Սիսիանի ռազմական ոստիկանության պետ:

Նախկինում զբաղեցրել է Գյումրու ռազմական ոստիկանության պետի պաշտոնը։ Գնդապետ է:

ՌՈ պետ Արթուր Բաղդասարյանը` գեներալ-մայոր. ՀՀ նախագահը կոչումներ է շնորհել

Ըստ թեմայի

ՌԴ 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանություն ունենալը փոխհամաձայնեցվել է դեռևս 2014–ին
ՀՀ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
«Together we can». Երևանում վազքով են երախտագիտություն հայտնել Ռազմական ոստիկանությանը
թեգերը:
Աշոտ Զաքարյան, Նախագահ, պետ, Ռազմական ոստիկանություն

Գլխավոր թեմաներ