10:03 30 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
154 0 0

Նախկին նախագահի պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին միջնորդեց հետաձգել դատական նիստը։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը դատարան չի ներկայացել։ Այս մասին այսօր հայտարարեց դատավոր Վահե Սիսակյանը Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործով դատաքննության ընթացքում։

Նա հայտնեց` նախկին նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանին գրավոր տեղեկացրել է, որ նիստին չի ներկայացել վատ ինքնազգացողության ու կորոնավիրուսով վարակված լինելու կասկած ունենալու պատճառով, ուստի և չի կարող ապահովել Սերժ Սարգսյանի պաշտպանությունը։

Մակինյանը դիմումին է կցել նաև տեղեկանքն այն մասին, որ այսօր առավոտյան կորոնավիրուսի թեստ է հանձնել։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի չներկայանալուն, Մակինյանը դատարանին ուղղված գրության մեջ նշել էր, որ պատճառը նույնպես կորոնավիրուսն է։

«Տվյալ պարագայում փակ տարածքում դատական նիստ անցկացնելու դեպքում 65 տարեկանից բարձր տարիքի անձի գտնվելու դեպքում, համոզված ենք, որ իրապես կվտանգի ռիսկային խմբում գտնվող անձանց կյանքի և առողջության պահպանման իրավունքը»,– ասված է փաստաբանի գրության մեջ։

Մակինյանն այս հիմնավորմամբ դատարանին միջնորդում է հետաձգել դատական նիստը։

Նշենք, որ դատական նիստից բացակայում է նաև 2012թ–2015թթ–ին ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ այսօր առավոտյան բարձր ջերմություն է ունեցել։

Այդուհանդերձ, դատարանը Սերժ Սարգսյանի բացակայությունը համարեց անհարգելի։ Բայց որոշեց հաջորդ դատական նիստին ներկայանալու հետ կապված հարկադրանքի միջոցներ չկիրառել։ Դատական հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 3-ին` 15։ 00–ին։

Նշենք, որ ապրիլի 23-ից մեկնարկած դատավարության նախորդ 3 նիստերին ևս Սերժ Սարգսյանն ու նրա պաշտպանը չէին մասնակցում` կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորած։

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահը մեղադրվում է 2013թ.-ին «Ֆլեշ» ընկերության նկատմամբ հովանավորչություն ցուցաբերելու մեջ։ ՍՊԸ–ն հաղթել է դիզելային վառելիք առաքելու պետական մրցույթում, թեև շուրջ մեկ միլիոն դոլարով շատ գին է առաջարկել, քան նրա մրցակից ընկերությունը։ Քրեական գործով հիմնավորվել է, որ այդ արարքը հանգեցրել է 489 160 310 դրամի պետական միջոցների վատնման։ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նրա հետ առերեսում է եղել

Նույն քրեական գործով ամբաստանվում են նաև «Ֆլեշ» ՍՊԸ սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության 2010-2016թթ–ի նախարար Սերգո Կարապետյանը, նրա տեղակալ Սամվել Գալստյանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանը` պետական բյուջեից վերոհիշյալ վատնումը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար։

Օգնություն գյուղացիներին, կամ ինչ ծրագրի համար են մեղադրում Սերժ Սարգսյանին

Ըստ թեմայի

ՀՔԾ–ն հաստատեց. Ռոբերտ Նազարյանին ձերբակալել են
Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը
«Չեմ բացառում, որ կլինեն հանդիպումներ Քոչարյանի, Սարգսյանի և Տեր–Պետրոսյանի հետ». Վանեցյան
թեգերը:
Դատարան, Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ