18:28 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
47210

Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ–ն հայաստանյան սպառողներին պատճառել է 7 052 065 099 ՀՀ դրամի վնաս։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Քրեական գործի շրջանակում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Նազարյանը 2011 թվականի սեպտեմբերի 16-ին ստացել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ–ին արտոնություններ տրամադրելու որոշումը, որով առաջարկվում էր ավելացնել փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված առավելագույն հզորությունը։

Արդյունքում փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն հանձնաժողովը սահմանել է մինչև 30 ՄՎտ հզորություն:

Իսկ «Ձորագետ Հիդրոյի» սակագների համար հանձնաժողովի որոշմամբ կիրառվել է փոքր ՀԷԿ-երի համար նախատեսված մեթոդիկան։ Արդյունքում, ըստ քրեական գործի, ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել, իսկ իրականում խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 Մվտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն», առանց հիմնավորման ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում։

Ըստ նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների վերոհիշյալ գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրոյի» արտադրած էլեկտրաէներգիայի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվել են կրկնակի բարձր սակագներ, որոնց հետևանքով «Ձորագետ Հիդրոն» ՀՀ-ի սպառողներին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 052 065 099 ՀՀ դրամի վնաս։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` ՀՔԾ–ն արդեն հայտել էր, որ ՀԾԿՀ–ի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է, բայց քրեական գործի մանրամասներ չէր հաղորդել։

Մինչ այդ մամուլում արդեն տեղեկություններ էին տարածվել, թե նախքան ձերբակալելը Ռոբերտ Նազարյանից պահանջել են ցուցմունք տալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել իր դեմ քրեական հետապնդումը, սակայն Նազարյանը մերժել է։

Ռոբերտ Նազարյանը ՀԾԿՀ–ի նախագահն է եղել 2003-2018 թվականներին։

Ըստ թեմայի

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին
Միքայել Մինասյանի տեղեկությունն անիրական է․ ոստիկանությունը ստուգումներ է կատարել
Միքայել Մինասյանը բացատրեց` ինչու է «կուխնուց» ելույթ ունենում. տեսանյութ
թեգերը:
Միքայել Մինասյան, Ռոբերտ Նազարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ