13:40 21 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
108 0 0

Ապրիլին լիզինգի մասին օրենսդրական փոփոխությունները թույլ կտան առանց գրավի արտադրական սարքավորումներ ու մեքենաներ վարձակալության վերցնել։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Լիզինգի մասին օրենսդրության փոփոխությունները թույլ կտան այն ավելի հասանելի դարձնել բիզնեսի համար ու կօգնեն նոր աշխատատեղեր ստեղծել։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը։

Ապրիլին Ազգային ժողովը Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ է ընդունել՝ ուղեկցող օրինագծերով։ Լիզինգի իրավական դաշտը Կենտրոնական նորմատիվներից օրենսդրական դաշտ են տեղափոխել։

Փոխնախարարի խոսքով՝ դա թույլ կտա լիզինգային ընկերություններին ֆինանսավորել ոչ միայն բիզնեսը, այլև քաղաքացիներին։

Այժմ Հայաստանում վարկերի ընդհանուր պորտֆելը 4 տրիլիոն դրամ է, որից 200-300 միլիարդը կազմում են գույքի գնման կամ վարձակալության գործարքները։ Իսկ ահա լիզինգային գործարքներն ընդամենը 20-30 միլիարդ դրամ են կազմում, այսինքն՝ տասն անգամ պակաս։ Այսպիսով՝ գործարանային հաստոցների ու արտադրական տեխնիկայի, տրակտորների ու մեքենաների գործարքների մեծ մասը ֆինանսավորվում է վարկերի, ոչ թե լիզինգի տեսքով։

«Լիզինգն ունի մի շարք համեմատական առավելություններ։ Մասնավորապես` այն չի պահանջում գրավ. այն գույքը, որը դուք լիզինգով վերցնում եք վարձակալության, արդեն իսկ ծառայում է որպես գրավ»,- ասաց Մարգարյանը։

Այժմ լիզինգը սահմանափակ է մի շարք ընթացակարգային հարցերի պատճառով։ Մասնավորապես՝ եթե մեքենա է տրամադրվում, ապա դրա բոլոր տուգանքները լիզինգային ընկերությանն (կամ լիզինգ տրամադրող բանկին) են ուղղվում։ Բացի այդ, բանկը պետք է վճարի այդ մեքենայի գույքահարկը։ Այժմ այդ պարտավորվածությունները դրված են փաստացի օգտվողների վրա։

Բացի այդ, հստակեցված չէ՝ որ դեպքում բանկը կարող է իր շահութահարկի բազայից դուրս գրել լիզինգային ակտիվների մարումը, իսկ որ դեպքում՝ ոչ։ Դրա համար լիզինգի երկու տեսակ է սահմանվում․ մի դեպքում ստացողը ոչ միայն վարձակալում է ունեցվածքը, այլև ստանում է այն իր հաշվեկշռի վրա, մյուս դեպքերում՝ չի ստանում։ Համապատասխանաբար, ամորտիզացիոն մարումներն անում է նա, ում հաշվեկշռին է ունեցվածքը։

Հայաստանի վարկային կազմակերպությունները վիրուսի պատճառով նվազեցրել են տոկոսները

Եվ վերջապես, լիզինգային գործարքներն՝ ի տարբերություն բանկային վարկերի չէին ազատվում ԱԱՀ-ից։ Գործարարության աջակցման գրասենյակի իրավախորհրդատու Իզաբելա Հովհաննիսյանը նշեց, որ այժմ կանոնները հավասարեցրել են․ լիզինգային գործարքները նույնպես ազատվել են ԱԱՀ-ից։

Փոփոխությունները նաև երկրորդական լիզինգային գործարքների հնարավորություն են տալիս։ Այժմ մեքենան (կամ այլ ունեցվածք) կարելի է լիզինգով վերցնել ոչ թե դրա օգտակար գործողության ամբողջ ժամկետով, այլ մեկ-երկու տարով, իսկ հետո այն վերադարձնել լիզինգային ընկերությանը կամ բանկին։ Նրանք էլ իրենց հերթին այն կարող են փոխանցել այլ մարդկանց։

«Այսպիսով՝ մեզանում կձևավորվի մեքենաների և սարքավորումների երկրորդական շուկա, որը եղածի համեմատ կլինի ավելի կառավարելի ու վերահսկելի` թե՛ գույքի ծագման և թե՛ որակի վերահսկողության առումով», - նշեց Armenian leasing Company ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանը։

Բիզնեսը, այդ թվում նաև ռուս մոլոկանների աշխատանքային բրիգադները, հաճախ է դիմել նման հարցումներով։ Երբեմն մի բրիգադին նոր տեխնիկա է հարկավոր, բայց մեկ տարով, իսկ մյուսին ոչ այնքան նոր մեքենա է անհրաժեշտ։ Հիմա նրանք կարող են պայմանավորվել իրար հետ, և լիզինգը մի բրիգադից մյուսին կանցնի։

«Հիմա գործարքի այդ բոլոր կողմերը կկարողանան հետևել, որպեսզի առաջին օգտագործողն այն շահագործի խնամքով, որպեսզի մնացածներն այն ստանան հնարավորինս լավ վիճակում», - պարզաբանեց Բազիկյանը։

Փոփոխությունները կարող են օգնել սարքավորման տեղացի, այդ թվում՝ փոքր արտադրողներին։ Եթե նրանք աշխատում են շրջանառության հարկի ռեժիմով,  ապա խոշոր բիզնեսի համար ձեռնտու չէ նրանցից սարքավորումներ գնել (լինի դա սառնարաններ կամ մրգեր չորացնող սարք, կամ ջերմոցային սարք, կամ որևէ այլ բան)։ ԱԱՀ չվճարողից ապրանք գնելով, նրանք չէին կարող դեբետավորել այն։ Այդ խնդիրը լուծվել է, քանի որ լիզինգի մատակարարումները նույնպես ազատվել են ԱԱՀ-ից։

Այսպիսով՝ լիզինգային գործարքների մատակարար կարող են դառնալ նույնիսկ սովորական քաղաքացիները, որոնք, օրինակ, ուզում են վարձով տալ իրենց շենքը կամ հողամասը։ Իսկ հեռանկարում քաղաքացիներին ուզում են սրահներից մեքենաների լիզինգի գործարքներ առաջարկել։

«Եթե խոսենք գրանցված ընկերությունների կամ անհատ ձեռներեցների մասին, ապա հինգ տարի առաջ նրանք երկու–երեքն էին, իսկ հիմա` արդեն քսանից ավելին։ Նոր փոփոխություններից նրանք միանշանակ կշահեն», - ընդգծեց Մարգարյանը։

Նշենք, որ Հայաստանում 17 բանկերից ու 32 վարկային կազմակերպությունից լիզինգային ծառայություններ են մատակարարում ութը։ Հիմնականում մեկ-երկու ընկերություն են մասնագիտացել այդ ծառայության մեջ․ խոշորագույն ընկերությունը (ACBA Leasing) զբաղեցնում է շուկայի մոտ 80%-ը։

Ըստ թեմայի

Համաշխարհային բանկը մեկ տարով չեղարկում է Հայաստանին տրամադրած վարկերի 1.7% տոկոսադրույքը
Վերակառուցման և զարգացման բանկը Հայաստանին 13.4 մլն եվրոյի վարկ կտրամադրի, կշահեն մարզերը
Ռուսական վարկից հրաժարվելը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ. Պապիկյան
Հայաստանը չի հրաժարվել ԱԷԿ-ի համար ռուսական վարկից․ դեսպանը բացել է փակագծերը
թեգերը:
լիզինգ, վարկ, Բանկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ