17:34 25 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
44 0 0

ՀՀ փաստաբանների պալատում ձևավորված փաստաբանների խումբը որոշել է օգնել բերման ենթարկվածներին։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ փաստաբանների պալատում ձևավորվել է փաստաբանների խումբ, որը Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնելու հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներին առաջին իրավաբանական անվճար օգնություն կտրամադրվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը։

«Բերման ենթարկվածները խմբի փաստաբանների հետ կապ հաստատելու համար կարող են դիմել փաստաբան Գևորգ Մկրտչյանին: Արագ արձագանքման հեռախոսահամարը՝ (077) 007792»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված Ամուլսարի պահապանների վագոն—տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը: Վերջինները հայտարարություն էին տարածել. պահանջում էին վերադարձնել իրենց տնակները նախկին տեղը՝ միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները

Նշենք, որ արդեն 3 օր է՝ Ամուլսարում իրավիճակը լարված է, ակցիայի ընթացքում բերման ենթարկվածներ են եղել, ոստիկանների և ցուցարարների միջև տեղի են ունեցել բախումներ։ Ակցիայի մասնակիցները փակել էին Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը։ Դեպքերին ներկա են եղել ԱԺ պատգամավորներ, մարզի ոստիկանապետը։

Նշենք, որ այսօր ոստիկանությունը թույլ չէր տվել Երևանի Ազատության հրապարակում հեծանվային երթով բողոքի ակցիա իրականացնել՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: Հայտնի է, որ կան բերման ենթարկվածներ։

Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին

 

Ըստ թեմայի

Նոր աղմուկ Ամուլսարի շուրջ, կամ ինչու են Ջերմուկի բնակիչները կրկին փողոց դուրս եկել
Ոստիկանությունը բերման է ենթարկում Ամուլսարի պաշտպաններին. Փաշինյանի մեթոդը չօգնեց
Ամուլսարում կրքերն ավելի են թեժացել. ոստիկանության ավտոմեքենան անցավ քաղաքացու ոտքի վրայով
թեգերը:
փաստաբան, Ամուլսար, Հայաստան

Գլխավոր թեմաներ