17:50 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
488 0 0

ՀՀ պաշտպանության նախարարությունը ապատեղեկատվություն է համարում ադրբեջանցիների կողմից հայկական անօդաչու թռչող սարք ոչնչացնելու մասին հայտարարությունը:

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի - Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիային ասաց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հայկական անօդաչու սարք խոցելու մասին լուրը հերթական ապատեղեկատվությունն է։

«Ադրբեջանական հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում, ոչ մի անօդաչու սարք չի խոցվել», - ընդգծեց Ստեփանյանը:

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր հայկական անօդաչու թռչող սարք է խոցել։

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Ըստ թեմայի

«Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուրի հետ». Մնացականյանը` Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի մասին
Ինչ կլինի, եթե Ադրբեջանն անտեսի եվրոպական կառույցների կոչերն ու հորդորները
Փաշինյանի խոսնակն արձագանքել է ադրբեջանական հաքերային հարձակման լուրին
թեգերը:
Շուշան Ստեփանյան, անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ