14:19 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
67710

Ազգային ժողովի նախկին պատգամավորին Ռուսաստանից Հայաստան են տեղափոխել ոստիկանության օպերատիվ աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության համագործակցության արդյունքում և ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ ՀՀ ոստիկանության օպերատիվ աշխատակիցների խումբն այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ է տեղափոխել ՀՀ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Լևոն Հրաչյայի Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականԳոռ Աբրահամյանը։

«Լևոն Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը ՌԴ գլխավոր դատախազության կողմից բավարարվել էր սույն թվականի մարտ ամսին, և համապատասխան մարմիններին հանձնարարվել էր ապահովել վերջինիս տեղափոխումը հանձնելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո»,– Facebook–ի իր էջում գրել է նա:

Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի` ավազակության, և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հիմքերով։ Նա հետախուզման մեջ էր 2018 թվականի հոկտեմբերի 1-ից։ 2019 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ, որ Սարգսյանին ձերբակալել են Մոսկվայում։

Նա ԱԺ պատգամավոր է եղել 1999-2007 թվականներին: 2019 թ–ի մայիսին Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել էր, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մերձավորներից մեկի` «Ալրաղացի Լյովիկի» թիկնազորն էլ, հետաքննության վարկածով, մասնակցել է 2008թ.-ի մարտի 1–ի ցույցերը ճնշելուն։

Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ

 

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը կորոնավիրուսի պատճառով դատարան չի ներկայացել
Դատարանը հրաժարվեց վերացնել Քոչարյանի ու Գևորգյանի հաշիվների վրա դրված կալանքը
Ինչո՞ւ է ձերբակալվել Ռոբերտ Նազարյանը. գործում Սերժ Սարգսյանի փեսայի անունն է հոլովվում
թեգերը:
Ռուսաստան, Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ), Հայաստան

Գլխավոր թեմաներ