05:50 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
378 0 0

ՀՔԾ–ն հայտնում է, որ Հրայր Թովմասյանի վարորդն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ:

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ նախկին ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից ավելի քան 5 մլն ՀՀ դրամի հափշտակությանն օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

«ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Ա. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա 2011-2015 թվականներին օժանդակել է այդ ժամանակահատվածում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Միհրան Պողոսյանի կողմից պետական միջոցներից վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով` 5.712.550 դրամի հափշտակությանը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Հ.-ն, փաստացի կատարելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրած Հրայր Թովմասյանի վարորդի պարտականությունները, 2011 թվականի ապրիլի 22-ին աշխատանքի ընդունման վերաբերյալ դիմում է ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պետ Միհրան Պողոսյանին: Վերջինս, տեղեկացված լինելով Ա. Հ.-ի կողմից փաստացի նախարարի վարորդի պարտականությունները կատարելու մասին, ներկայացված փաստաթղթերի հիման վրա համապատասխան աշխատանքային պայմանագրեր է կնքել Ա. Հ.-ի հետ՝ 2011-2015 թվականներն ընկած ժամանակահատվածում նրան աշխատանքի նշանակելով նախ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության անվտանգության աշխատակցի, այնուհետև` նույն կառույցի տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի առաջին կարգի խորհրդատուի, ապա` Երևան քաղաքի Շենգավիթ բաժնի հարկադիր կատարողի պաշտոններում` միաժամանակ նրան գործուղելով հարկադիր կատարման օպերատիվ բաժին:

Ա. Հ.-ն վերը նշված ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել և առանց համապատասխան պաշտոններից բխող գործառութային պարտականությունները կատարելու ՀՀ պետական բյուջեի՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը հատկացված միջոցներից աշխատավարձի և դրամական այլ բավարարման ձևով ստացել է իր անվամբ հաշվարկված և պետական կառույցի բյուջեից ելքագրված 5.712.550 ՀՀ դրամ գումար և այդ կերպ օժանդակել Միհրան Պողոսյանի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությանը:

Առաջադրված մեղադրանքում Ա. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել, հատուցել է պետությանը պատճառված վնասի մի մասը և պատրաստակամություն հայտնել վնասը հատուցել ամբողջությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար։

Միհրան Պողոսյանը, Լևոն Սարգսյանը փախած են, մյուսները` բանտում. Փաշինյանը թվարկեց քրգործերը

Ըստ թեմայի

Ռուսաստանի դեսպանը հերքում է. Մոսկվան Միհրան Պողոսյանին ապաստան չի տվել
ՌԴ-ն չի մերժել Միհրան Պողոսյանի արտահանձնումը. ինչ է իրականում տեղի ունեցել. դեսպան
Որքան գումար է պարտք Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունը. «Ժողովուրդ»
Վերաքննիչը մերժեց Միքայել Մինասյանի վերաբերյալ բողոքը
թեգերը:
Միհրան Պողոսյան, Հրայր Թովմասյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ