16:03 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.41
  • GBP626.63
  • EUR571.78
  • RUB6.24
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
118 0 0

Դատարանը մերժել է Նազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։

ԵՐԵՎԱն, 9 օգոստոսի - Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Դատարանը մերժել է Նազարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը։ Դատարանի որոշումը հրապարակվել է ուշ երեկոյան՝ կեսգիշերին մոտ։

Նազարյանի փաստաբանը, մեկնաբանելով դատարանի որոշումը, ասել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որի վրա համաներում է տարածվում, հետևաբար՝ ՀՔԾ-ն պահանջում է նրան կալանավորել մի արարքի համար, որով հետագայում չի կարող անազատության տեսքով պատիժ կիրառվել։
Փաստաբանի առաջ քաշած այս թեզը ՀՔԾ-ն առայժմ չի մեկնաբանում։ Բայց և չի բացառում, որ փաստաբանն իրենց ձեռնտու տարբերակով է մեկնաբանել առկա իրադրությունը։

Նշենք, որ բացի մեղադրանքից, նախկին պաշտոնյային նաև գույքային պահանջ է ներկայացված, մինչդեռ, եթե կա գույքային պահանջ, համաներումը չի կարող կիրառվել։

Հիշեցնենք` հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանն ու հանձնաժողովի նախկին անդամներ Շիրազ Կիրակոսյանը և Մուշեղ Կոշեցյանը ձերբակալվել էին օգոստոսի 6-ին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Նույն քրեական գործի շրջանակում ու նույն արարքի կասկածանքով ձերբակալվել էր նաև հանձնաժողովի նախագահի նախկին տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը, իսկ ՀԾՀԿ նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանը երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է։

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ռ. Նազարյանի, Շ. Կիրակոսյանի և Մ. Կոշեցյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Հատուկ քննչական ծառայությունն օգոստոսի 6-ին հայտնել էր, որ 2011 թվականի սեպտեմբերի 16-ին հանձնաժողովը ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ին արտոնություններ էր տրամադրել` ավելացնելով փոքր հիդրոէլեկտրակայանների համար սահմանված առավելագույն հզորությունը։

Արդյունքում փոքր հիդրոէլեկտրակայանների համար մինչ այդ սահմանված 10 Մվտ հզորության փոխարեն հանձնաժողովը սահմանել է մինչև 30 ՄՎտ և իրականում խոշոր ՀԷԿ հանդիսացող, 26,4 Մվտ հզորությամբ «Ձորագետ Հիդրոն» ընդգրկվել է փոքր հիդրոէլեկտրակայանների ցանկում, և ՀՀ-ի տարածքում 10-30 Մվտ հզորության նոր հիդրոէլեկտրակայաններ չեն կառուցվել։

ՀՔԾ–ն հաստատեց. Ռոբերտ Նազարյանին ձերբակալել են

Բացի այդ, Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի մյուս անդամների պատճառով «Ձորագետ Հիդրոյի» արտադրած էլեկտրաէներգիայի համար 2012-2019թթ. ընթացքում սահմանվել են կրկնակի բարձր սակագներ, որոնց հետևանքով «Ձորագետ Հիդրոն» ՀՀ-ի սպառողներին պատճառել է առանձնապես խոշոր չափերի՝ 7 052 065 099 ՀՀ դրամի վնաս։

Ռոբերտ Նազարյանը ՀԾԿՀ-ի նախագահն է եղել 2003-2018 թվականներին։

Ըստ թեմայի

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը
Մոսկվայում հայ-ադրբեջանական բախումների 15 մասնակցի են կալանավորել
Ծանր հիվանդությամբ կալանավորներն ու դատապարտյալներն ազատություն կստանան
«Հարսնաքարի» գործով հետախուզվողներից մեկը հայտնաբերվել ու կալանավորվել է
թեգերը:
Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ), Դատարան, Ձերբակալում, կալանավորել, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ), Ռոբերտ Նազարյան

Գլխավոր թեմաներ