00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի». Սարգսյանը` Ադրբեջանի սպառնալիքի մասին

© Sputnik / Asatur YesayantsАрмянская атомная электростанция
Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել սիրիական հեղինակավոր թերթին` անդրադառնալով ինչպես հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին ընթացող գործողություններին, այնպես էլ այդ ֆոնին Թուրքիայի պահվածքին։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը վտանգ է ներկայացնում իր տարածքով անցնող միջազգային ենթակառուցվածքների համար: Սա բացարձակ անհեթեթություն է: Սիրիական հեղինակավոր Ալ-Ազմենահ թերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը`անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին հուլիսին ընթացող մարտական գործողություններին։

«Ադրբեջանի այդ ենթակառուցվածքները գոյություն ունեն, իրենց տեղում են ավելի քան 20 տարի, և Հայաստանը երբեք դրանք ոչնչացնելու մտադրություն չի ցուցաբերել: Հայաստանը երբեք չի եղել, չէ և չի լինի սպառնալիք որևէ մեկի համար, քանի որ մենք նրանց հետնորդներն ենք, ովքեր անցել են ցեղասպանության միջով և վերապրել են»,–ասել է նախագահը։

Президент Армен Саркисян на встрече «Бизнес среда и инвестиции: вызовы и решения» (21 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սևրի պայմանագիրը երբևէ չեղյալ չի հայտարարվել». ՀՀ նախագահի հարցազրույցը Ալ-Ազմենահ թերթին

Սարգսյանը հայտնել է, որ մտահոգ է, քանի որ ողջ աշխարհը համատեղ պայքարում է համավարակի դեմ, իսկ ոմանք անմարդկային գործողություններ են ծրագրում: Նրա խոսքով`  լավ է, որ հայկական ԶՈւ–ն դրսևորեց մարտական բարձր պատրաստականություն և երկու-երեք օրվա ընթացում կարողացան զսպել հակառակորդի նկրտումները` այսպիսով մեր ռեգիոնը փրկելով լայնածավալ ընդհարումների հրդեհից:

Նախագահն իր մտահոգությունն է հայտնել նաև Ադրբեջանի կառավարությունից կամ համապատասխան գերատեսչություններից հնչող պաշտոնական հայտարարությունների առնչությամբ, ըստ որոնց` Ադրբեջանը կարող է հարվածել Մեծամորի ատոմակայանին: Նա ասել է, որ ֆիզիկոս է ու շատ լավ է պատկերացնում այն իրական հետևանքները, որ կարող է լինել, եթե հանկարծ որոշեն հարվածել ատոմակայանին:  Ուստի այդ հայտարարությունն ընդունում է որպես ահաբեկչական գործողության մտադրություն։ Նախագահն, ի դեպ, հիշեցրել է, որ հարվածի հետևանքով ո՛չ միայն Հայաստանն է տուժելու, այլև բոլորն են տուժելու՝ ներառյալ Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը, Մերձավոր Արևելքը...

«Ինչ խնդիրներ էլ լինեն երկրների միջև, հարևանների միջև, միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի»,–ասել է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին հայ–ադրբեջանական սահմանին տիրող գործողություններին, ապա, ըստ Սարգսյանի, լայնորեն արձագանք եղավ։ Խոսքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Մոսկվայի, Վաշինգտոնի և Փարիզի մասին է՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներ: Սակայն Տավուշի դեպքերը, ըստ Սարգսյանի,  ցույց տվեցին, որ կան շատ լուրջ մտահոգություններ:

Հայերը Թել Ավիվում երգով «խեղդել» են ադրբեջանցիների բողոքի ակցիան. տեսանյութ

Նախագահն անդրադարձել է նաև հայ–ադրբեջանական սահմանին տիրող լարվածության ֆոնին Թուրքիայի այն հայտարարություններին, թե անվերապահ աջակցելու են Ադրբեջանին։ Սարգսյանն ասել է, որ Թուրքիան միջազգային հարաբերություններին ոչ հարիր բառապաշար է օգտագործում Հայաստանի նկատմամբ. դա արվում է առանց որևէ հիմնավորման, անպատասխանատու կերպով: Նրա խոսքով` Թուրքիան օգտագործում է  մի բառապաշար, որն իրականում ցույց է տալիս նրանց մտադրությունը՝ շարունակելու այն, ինչ տեղի է ունեցել 105 տարի առաջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ից իրավիճակը սրվել էր հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր էին արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրքեր:

Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում էր գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 13 զոհ, վիրավորների մասին որևէ բան չի հաղորդվում, իսկ հայկական կողմը 5 զոհ ունի, 36 վիրավոր (ևս մեկը խաղաղ բնակչությունից)։

Հայկական ԶՈւ ստորաբաժանումները 13 ԱԹՍ են խոցել

Լրահոս
0