11:01 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.66
  • GBP624.12
  • EUR565.55
  • RUB6.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25410

Օրերս Հայաստան տեղափոխված Լևոն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 52-ամյա Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», կալանավորվել է. Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Լևոն Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը։

Հայտնել էինք, որ օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան էր տեղափոխվել Լևոն Սարգսյանը։  Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Հիշեցնենք` Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։

ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։

Ըստ թեմայի

ՀՀ դատախազությունը ՌԴ գործընկերոջն է դիմել «Ալրաղացի Լյովիկին» արտահանձնելու համար
Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», ՌԴ քաղաքացի չէ. ԱԱԾ
ՌԴ-ն արտահանձնում է «Ալրաղացի Լյովիկին»
թեգերը:
ՀՀ դատախազություն, կալանք, կալանավոր, Լևոն Սարգսյան (Ալրաղացի Լյովիկ)

Գլխավոր թեմաներ