00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

127 տոննա ձկան ապօրինի արդյունահանում. ԱԱԾ–ն տարիներով մշակված հանցավոր սխեմա է բացահայտել

© Sputnik / Andranik GhazaryanРыбаки у озера
Рыбаки у озера - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ և սիգ վաճառել ինչ–ինչ անձանց։ Վերջիններս էլ փորձել են արտահանել սիգը։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտել են  Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկան ապօրինի արդյունահանման՝ տարիներ շարունակ մշակված և գործող հանցավոր սխեմա։

«Պարզվել է, որ անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց թույլտվության, Սևանից ապօրինի արդյունահանելով 12 200 կգ «Սևանի սիգ» տեսակի ձուկ, կենդանական աշխարհին պատճառել են առանձնապես խոշոր չափի վնաս: Հետո այդ ձուկն իրացրել են Ս. Ս.-ին, Կ. Մ.-ին և Վ. Գ.-ին, որոնք այն տեղափոխել և պահել են Կոտայքում գործող Պետական ոչ առևտրային կազմակերպության սառնարանային տնտեսությունում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Вид на озеро Севан с дома творчества писателей - Sputnik Արմենիա
Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար

Բացի այդ, անհայտ անձինք նախնական համաձայնությամբ 2019-2020 թթ. ընթացքում, առանց թույլտվության Սևանից ապօրինի արդյունահանել են 46 689 կգ սիգ։ Այնուհետև այդ ձուկն իրացրել են Ս. Մ.-ին և Կ. Մ.-ին։ Վերջիններս այն տեղափոխել և պահել են Կոտայքի Նոր Արտամետ համայնքում գտնվող սառնարանային տնտեսությունում:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրգործ։

Քրգործով ձեռնարկված գործողությունների, այդ թվում՝ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված 127 171 կգ սիգ։ Երեք անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ի դեպ, ձկների ապօրինի արդյունահանմամբ զբաղվող անձանց կողմից նախապես մշակվել է հանցավոր սխեմա, որի ընթացքում մարզերի վարչական տարածքում գտնվող համայնքների բնակիչները զբաղվել են ապօրինի ձկնորսությամբ և վաճառել այդ ձուկը: Այն տարբեր խմբաքանակներով պահեստավորվել է իրենց պատկանող կամ վարձակալությամբ տրամադրված սառնարանային տնտեսություններում, պարբերաբար իրացվել է կա՛մ ՀՀ տարածքում, կա՛մ այլ ձկնատեսակի անվան տակ մաքսանենգ ճանապարհով արտահանվել երկրից:

Սևանա լճի վիճակը շատ վատ չէ, բայց լավ էլ չէ. «ծաղկման» գործընթացն այս տարի շուտ կավարտվի

ԱԱԾ-ի կողմից կանխվել է Բագրատաշենի անցակետում, «Զվարթնոց»  օդանավակայանի բեռնային համալիրում շուրջ 4,2 տոննա քաշով ապխտած սիգի ապօրինի արդյունահանումը, որոնք արտահանման փաստաթղթերով ներկայացվել են որպես «Սկումբրիա» տեսակի ձկան պահածոներ: Նախաքննությունը շարունակվում է։

Ով իրավունք կունենա Սևանում ձուկ որսալու. արգելքը հանվում է, սահմանվում են նոր կանոններ

Հիշեցնենք, որ այս տարի Սևանից օրինական ձևով կթույլատրվի որսալ 200 տոննա սիգ։ Սևանից բացառապես սիգի որս է թույլատրվելու։

2005-ից հետո Սևանա լճից որևէ ձուկ բռնելու համար օրինական տրված թույլտվություն չի եղել։ Այսինքն` մինչ այս պահը Սևանա լճից բռնված ցանկացած ձկան տեսակ անօրինական է եղել։

Լրահոս
0