01:20 27 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.26
  • GBP707.79
  • EUR628.49
  • RUB6.86
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
111 0 0

Տիգրան Ավինյանն հայտնում է, որ գիշերային ժամերին լռության խախտման առնչությամբ բազմաթիվ դիմում–բողոքներ են ստանում քաղաքացիներից։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է, որ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին լռության խախտման դեպքերի, հրավառությունների իրականացման, հրագործական արտադրանքի իրացման նկատմամբ։

«Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել գիշերային ժամերին ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտող և քաղաքացիների հանգիստը խանգարող անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բացի այդ, հանձնարարվել է նաև անօրինական վերասարքավորված տրանսպորտային միջոցները հայտնաբերելու և դրանց շահագործումը դադարեցնելու ուղղությամբ»,– Facebook սոցցանցի պաշտոնական էջում գրել է Ավինյանը։

Նրա խոսքով` բնակչության շրջանում կիրականացվի մեծածավալ իրազեկման աշխատանքներ՝ հրավառությունների կազմակերպման և դրանց արգելքների, տրանսպորտային միջոցների ազդանշանային համակարգը օգտագործելու կանոնների վերաբերյալ:

Ավինյանը նշում է, որ բազմաթիվ դիմում–բողոքներ են ստանում գիշերային ժամերին իրականացվող հրավառությունների կիրառման, ինչպես նաև անօրինական վերասարքավորված ու առանց թույլտվության հատուկ ձայնային ազդանշաններով կահավորված տրանսպորտային միջոցների, ստանդարտին չհամապատասխանող երաժշտական համակարգերի օգտագործման առնչությամբ։

Արտակարգ դրությունը ո՞ր գործարարների գրպանին է ավելի շատ հարվածել, և որոնք սոված չեն նստել

Հիշեցնենք` Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածը սահմանում է, որ հասարակական վայրերում գիշերային ժամերին (ժամը 23։00-ից մինչև 7։00-ն) լռությունը խախտողները նախ զգուշացում են ստանում: Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանք է նշանակվում` 40 հազար դրամի չափով:

Գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար (բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի) 100 000 դրամ տուգանք է նշանակվում, նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար` 200 000 դրամ տուգանք:

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը կերկարաձգվի ևս մեկ ամսով

Ըստ թեմայի

Ներքին զբոսաշրջությունը չի փրկի. ինչն է Հայաստանում «սպանում» տուրօպերատորներին
Կես տարվա արտակարգ կյանք Հայաստանում. դրությունը պահպանվում է, փոխվում են կանոնները
Ինչ խնդիր է լուծում ՀՀ իշխանությունը` արտակարգ դրությունը երկարաձգելով
թեգերը:
հրավառություն, Տիգրան Ավինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ