00:10 26 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD518.36
  • GBP708.60
  • EUR629.39
  • RUB6.88
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
127 0 0

Սիրո չորս պատմություն լավագույնն են ճանաչվել, դրանց հեղինակներն Արարատյան թեմից պատվոգրեր են ստացել։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Sputnik Արմենիայի թղթակից Նանա Մարտիրոսյանի «Նրանք սիրո մասին չէին խոսում, չէին գրկախառնվում հանրության առաջ. մի կյանք ապրեցրած սերը» հոդվածը Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգսի տոնին նվիրված մրցույթում լավագույն առցանց հրապարակում է ճանաչվել։

Корреспондент Sputnik Армения Нана Мартиросян получает грамоту от Иерея тер Есаи Артеняна
© Sputnik / Aram Nersesyan
Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանը մրցանակ է ստանում Տեր Եսայի Արթենյանից

«Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ» անվանակարգում մրցանակ է ստացել Հանրային հեռուստաընկերության լրագրող Լիլիթ Խաչատրյանը զինծառայողների սիրո պատմությունների գեղեցիկ ներկայացման համար։

Журналист Общественного телеканала Лилит Хачатрян получает грамоту от Иерея тер Есаи Артеняна
© Sputnik / Aram Nersesyan
Հանրային հեռուստաընկերության լրագրող Լիլիթ Խաչատրյանը մրցանակ է ստանում Տեր Եսայի Արթենյանից

Մրցանակ ստացան նաև Իմ ռադիոյի «Իմ օրը» հաղորդման` սիրահարների օրվան նվիրված թողարկման հաղորդավարներ Սևակ Հակոբյանն ու Սյուզի Լևոնյանը։

Ведущие “Им радио” Севак Акопян и Сюзи Левонян получают грамоту от Иерея тер Есаи Артеняна
© Sputnik / Aram Nersesyan
Իմ ռադիոյի «Իմ օրը» հաղորդման հաղորդավարներ Սևակ Հակոբյանն ու Սյուզի Լևոնյանը մրցանակ են ստանում Տեր Եսայի Արթենյանից

Կալանավորի սիրո պատմության համար մրցանակ շահեց «Առավոտ» թերթի թղթակից Արմենակ Դավթյանը։ Դավթյանը հիմա դատապարտված է, քրեակատարողական հիմնարկում է, այդ պատճառով նրա փոխարեն պատվոգիրը վերցրեց թերթի մեկ այլ թղթակից։

 Корреспондент Sputnik Армения Нана Мартиросян получает грамоту от Иерея тер Есаи Артеняна
© Sputnik / Aram Nersesyan
Սուրբ Սարգսի տոնին հայտարարված մրցույթի հաղթող լրագրողները

Նշենք, որ մրցույթը դեռ փետրվարին էր հայտարարվել, մրցանակաբաշխությունը պետք է մարտին կայանար, սակայն համավարակի պատճառով այն հետաձգվել էր։

Ըստ թեմայի

Փաշինյանը ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին
Մելանյա Թրամփը մրցանակ է հանձնել Լյուսի Քոչարյանին
Սիմոն Աբգարյանը միանգամից երեք մրցանակ է ստացել «Մոլիեր» մրցանակաբաշխության ժամանակ
թեգերը:
Sputnik, հոդված, մրցանակ, Սուրբ Սարգիս, Հայ Առաքելական Եկեղեցի

Գլխավոր թեմաներ