09:05 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
36 0 0

529 մարդու արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել պետությանը և համայնքներին պատճառած վնասի համար։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ 2020թ–ին քննված և քննվող քրեական գործերով բացահայտվել է պետությանը և համայնքներին պատճառված 214.8 մլրդ դրամի վնաս, որից վերականգնվել 25 միլիարդը։

«2020 թվականի հունիսի 30-ի դրությամբ իրավասու մարմինների վարույթներում եղած թվով 1283 քրեական գործերով հարուցման պահին արձանագրվել է հանցագործությամբ պետությանը և համայնքներին պատճառված նախնական հաշվարկով 214 մլրդ դրամի վնաս, որից 204 մլրդը եղել է պետությանը, իսկ 10 մլրդ դրամը` համայնքներին պատճառված վնասը»,–նշված է դատախազության հաղորդագրության մեջ։

Հնարավոր բռնագանձումն ապահովելու նպատակով հիշյալ քրեական գործերի նախաքննության ընթացքում արգելանք է դրվել ընդհանուր առմամբ 84 մլն դրամ գումարի, 5.8 մլրդ դրամ հաշիվների վրա: Արգելանք է կիրառվել նաև 85 անուն շարժական և 148 անշարժ գույքերի, ինչպես նաև 22 հողատարածքների նկատմամբ։ Արգելանք դրված գույքի մասով այս պահի դրությամբ գնահատված է 26 մլրդ դրամ արժողությամբ շարժական և անշարժ գույքը, իսկ մնացածի արժեքը որոշման ընթացքում է։

Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել. ի՞նչ կապ ունի Միհրան Պողոսյանը

Վերը նշված թվով 1283 քրեական գործերի նախաքննության ընթացքում հանցագործություն կատարած ենթադրյալ անձանց թիվը հունիսի 30-ի դրությամբ 873 է եղել։ Նրանցից 529–ին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել կամ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշում է կայացվել։

ՊԵԿ աշխատակիցը պատմել է, թե ինչ մեթոդներով են բացահայտում անբարեխիղճ հարկատուներին

Ըստ թեմայի

Հյուսիս-հարավին և «Մուլտի գրուպին» առնչվող քրեական գործը լրացվել է նոր բացահայտումներով
Սնանկության դատարանի աշխատակազմի ղեկավարը 5 հոգու փոխարեն աշխատավարձ է ստացել. ԱԱԾ
Ադրբեջանում ձերբակալել են լրտեսության մեջ մեղադրվող ամուսիններին
թեգերը:
վնաս, ՀՀ գլխավոր դատախազություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ