06:07 26 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Հաջորդ տարի ջրի սակագնի փոփոխություն չի լինի. «Վեոլիա ջուրը» հաշվարկներ է արել ու ջրի գնի սահմանման հայտ ուղարկել ՀԾԿՀ։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն առաջարկել է 2021թ–ին անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագները:

«Հաշվարկի արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մանրածախ ծառայությունների մատուցման սակագների գումարային մեծությունը կազմում է 179.283 դրամ/խմ (ներառյալ ԱԱՀ-ն), որի տարբերությունը 2020թ–ին գործող սակագնի նկատմամբ կազմում է 0,4 տոկոս»,–նշված է ընկերության` ՀԾԿՀ ներկայացված դիմումի մեջ։

Ընկերությանը տրամադրված լիցենզիայի համաձայն` եթե տվյալ տարվա համար հաշվարկված մանրածախ ծառայությունների մատուցման ճշգրտված գումարային սակագնի և գործող գումարային սակագնի տարբերությունը չի գերազանցում 0.5 տոկոսը, ապա վերահաստատվում են գործող սակագները։

Այսպիսով, խմելու ջրի մանրածախ սակագինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց կլինի 153 դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ մեծածախ գինը` 1 խմ դիմաց 36 դրամ։ Բացի այդ, ջրահեռացման ծառայության մանրածախ գինը յուրաքանչյուր 1 խմ–ի դիմաց 27 դրամ, իսկ մեծածախը` 1 խմ–ի դիմաց 18 դրամ։

«Ելնելով նշվածից՝ խնդրում ենք 2021թ. համար գործող սակագները թողնել անփոփոխ»,–  գրված է փաստաթղթում։

ՀԾԿՀ–ն կուսումնասիրի «Վեոլիա ջրի» ներկայացրած դիմումը։

Հայաստանում գազի պատճառով հոսանքն առնվազն 8 ամիս դեռ չի թանկանա. պաշտոնյայի պարզաբանումը

Հիշեցնենք, որ ամեն տարի մինչև օգոստոսի 10–ը «Վեոլիա ջուր» ՓԲԸ–ն խմելու ջրի մատակարարման ու ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները սահմանելու վերաբերյալ հայտ է ներկայացնում. 2021–ին նախատեսված սակագները կորոշվեն մինչև այս տարեվերջ։

Տունը վաճառեցինք, բա հետո՞․ ինչու են Հայաստանում համավարակի ժամանակ բնակարանները թանկանում

Ըստ թեմայի

Հայաստանում գազի պատճառով մթերքը գուցե չթանկանա, բայց դրա համը կարող է դուրս գալ
ՀՀ տնտեսությունը շուրջ 5%–ով անկում է ապրել. մի փոքր օգնել են պղնձի և ոսկու «պարերը»
Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը
թեգերը:
գին, ջուր, Հայաստան

Գլխավոր թեմաներ