11:00 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD526.97
  • GBP746.93
  • EUR643.96
  • RUB7.16
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
36320

Նավասարդը հին հայկական այն հազվադեպ տոներից է, որը Հայ Առաքելական եկեղեցին այդպես էլ չի հարմարեցրել իրեն։ Դեռևս IV դարից եկեղեցին ադապտացրել, քրիստոնեացրել է հեթանոսական տոները՝ Տրնդեզը, Զատիկը, Վարդավառը, Խաղողօրհնեքը։

Քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած Հայաստանում այսօր հարյուրավոր հեթանոսներ են ապրում, որոնք իրենց հայորդի են անվանում։ Նրանք երկրպագում են հին հայկական աստվածներին ու պահպանում են հայ ժողովրդի հին տոները։

Sputnik Արմենիան արդեն գրել է հեթանոսական Զատկի ու Միհր աստծու ծնունդի տոների մասին։ Այս անգամ մենք մասնակցել ենք Նավասարդի տոնակատարությանը, որը հին հայերի ամենասիրած տոներից մեկն էր։ Այն նշում էին մի շաբաթ շարունակ և ուղեկցվում էր ժողովրդական տոնախմբությամբ։

Aрмянские язычники Арорди празднуют праздник Навасард около храма Гарни (11 августа 2020).
© Sputnik / Asatur Yesayants
Արևախաչ

Նավասարդը օգոստոսի 11-ին է։ Լեգենդի համաձայն՝ մ․թ․ա․ 2492 թվականի օգոստոսի 11-ին նետաձիգ Հայկը, որին հետագայում Նահապետ կոչեցին, հաղթել է բռնակալ Բելին։ Հին հայկական օրացույցով հայկական տարեգրությունը հենց այդ օրվանից է սկսվել։ Ի հիշատակ այդ մեծ իրադարձության հայերն այդ օրն էին նշում Նոր Տարին։ Նավասարդն անվանում են նաև Վարդի ու գինու, Հայերի ազգային ինքնության, Նահապետ Հայկին երկրպագելու օր։

Aрмянские язычники Арорди празднуют праздник Навасард около храма Гарни (11 августа 2020).
© Sputnik / Asatur Yesayants
Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը

Նավասարդն այն քիչ տոներից է, որը Հայ Առաքելական եկեղեցին այդպես էլ չի քրիստոնեացրել։ Եկեղեցին դեռ IV դարից ադապտացրել է հեթանոսական տոները՝ Զատիկը, Վարդավառը, Խաղողօրհնեքը և Տրնդեզը։

Հեթանոսներն ու քրիստոնյաները`միասին. Գառնու տաճարում Տրնդեզն են նշել

Հեթանոս հայերը տոնը նշում են խորհրդանշական երեք վայրերում՝ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեղադրված Հայկ նահապետի հուշարձանի մոտ, Գառնու տաճարում ու տաճարի մոտակայքում տեղադրված «Հայորդի» հեթանոսական համայնքի հիմնադրի հուշարձանի մոտ։

Հուշարձանների մոտ ու տաճարում հավաքված տասնյակ հեթանոսներ լսում են քրմերի խոսքը։ Ոմանք ընտանիքով են գալիս, երեխաների հետ, շատերի պարանոցին արևախաչ է կախած։ Քրմերը հատուկ տարայում կրակ են վառում ու մաղթանք ասում`թող այս կրակը լուսավորի մեր սրտերն ու հոգիները։

Aрмянские язычники Арорди празднуют праздник Навасард около храма Гарни (11 августа 2020).
© Sputnik / Asatur Yesayants
Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը

 «Փառք մեր աստված Արային, մեր նախահայր Հայկին։ Թող մեր աստվածների ուժը միշտ մեզ հետ լինի։ Թող արևը վերածնվի մեզանից յուրաքանչյուրի մեջ», - ասում է քուրմ Վարուժ Աղաջանյանը։  

Քարոզից հետո քրմերը գինին ու արևահացը (ավանդաբար այն թխում է քրմերից մեկի կինը) օրհնում են։ Բոլորը սկսում են ուտել, խմել ու խոսել կրոնից ու հայրենասիրությունից։

Aрмянские язычники Арорди празднуют праздник Навасард около храма Гарни (11 августа 2020).
© Sputnik / Asatur Yesayants
Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը

«Արորդիների ուխտը» ստեղծվել է Հայաստանում 1990 թվականների սկզբին բանասեր Սլակ Կակոսյանի կողմից։ Արիացիների համոզմունքների հիմքում Գարեգին Նժդեհի ուսմունքն է։ Նժդեհը հավատում էր հայ ժողովրդի զորությանը, ուսումնասիրում էր հին ավանդույթները, իսկ նրա զորքերը Զանգեզուրի համար պայքարում երդվում էին պատերազմի ու կրակի հայ հեթանոսական աստված Վահագնի անունով։

  • Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 7
© Sputnik / Asatur Yesayants
Հեթանոս հայերը տոնում են Նավասարդը

301 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո քանդվել են բոլոր հեթանոսական տաճարները, բացի Գառնիից։ Սակայն ժամանակակից հեթանոսներն իրենց արարողություններ անցկացնելու համար մի քանի վայր էլ են գտել՝ Մեծամորում Անահիտ դիցուհու քանդված տաճարը, Էրեբունիում, որտեղ հին բերդի փլատակներ են ու Կարմիր Բլրում, որտեղ հայտնաբերվել են Թեշեբաինի հին քաղաքի մնացորդները։

Ըստ թեմայի

Բազեյան. «Գառնիում հեթանոսությունն ու քրիստոնեությունը համատեղ են հադես գալիս»
Զատկի հեթանոսական ծեսը. ինչպե՞ս էին հին հայերը տոնում Զատիկը
Աղանդավորական օրգիա՞, թե՞ հեթանոսական ծես. ի՞նչ են անում հայերը նախնյաց սրբավայրերում
թեգերը:
Հայկ նահապետ, հայ, հեթանոս, Հայաստան, Նավասարդ

Գլխավոր թեմաներ