13:39 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1475)
253 0 0

Վարչապետն ու նախագահը քննարկել են այսօր աշխարհին հուզող թիվ մեկ թեման` կորոնավիրուսն ու դրա հետևանքները։ Նրանք անդրադարձել են խնդիրների լուծման հնարավոր տարբերակներին։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Հայաստանը շանս ունի աշնանը գլոբալ առումով ամենալավ վիճակն ունենալ։ Նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նախագահ Արմեն Սարգսյանի հետ նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպման ժամանակ` անդրադառնալով կորոնավիրուսային իրավիճակին։

«Ցավոք, կորոնավիրուսի հետևանքով մեծ թվով մահեր ունենք, չնայած վարակման դեպքերի կորի շարունակական շատ լուրջ անկում ենք արձանագրում։ Այսօր հիվանդանոցները կոնսերվացնում ենք, նաև ասում, որ ոչ մի երաշխիք չկա, որ մեր անհատական վարքագծի հետևանքով այդ թվերը չեն բարձրանա»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` տնտեսության մեջ խնդիրներ կան, որոնց համար փորձում են ոլորտային լուծումներ գտնել.  հիմնական խնդիրը հետևյալն է՝ պահպանել և ավելացնել աշխատատեղերը:

Փաշինյանն ասել է, որ այս ընթացքում արձանագրել են երկու բան` սահմանափակումները չեն բերում ցանկալի արդյունքի և երկրորդը՝ ապրիլին 70.000 աշխատատեղ ենք կորցրել: Սակայն դրա փոխարեն հունիսի տվյալներով 50.000 աշխատատեղ արդեն իսկ վերականգնվել է, իսկ հուլիսի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերի քանակը մի փոքր նույնիսկ ավելի է:

Արձագանքելով վարչապետի խոսքին՝ նախագահն ասել է, որ իրենց գնահատականները համընկնում են։ Նախագահի խոսքով` կան տնտեսության ոլորտներ, որոնք շատ ծանր են տանելու այս ամբողջ գործընթացը և պետության ու կառավարության աջակցության կարիքն են ունենալու:

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ–ում գրանցվել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը

«Խնդիրներ կան աշխատատեղերի մասով, և, դրա հետ կապված, ժողովրդագրական խնդիրներ կան: Մարդիկ, որոնց աշխատավայրը երկար տարիներ եղել է Հայաստանից դուրս, հիմա այդ հնարավորությունը չունեն: Մարդիկ, որոնք այսօր, երեկ, նախորդ օրն աշխատանք ունեին, այսօր չունեն։ Հետևաբար, մեր ընդհանուր ուժերը պետք է համախմբենք, որպեսզի այս խնդիրները լուծվեն»,–ասել է Սարգսյանը։

Սարգսյանն ասել է, որ պատրաստ է ամեն ինչով աջակցել ոչ միայն Սահմանադրության սահմաններում, այլև որպես հայ մարդ՝ իր հնարավորություններով, կապերով, փորձով, խորհրդով։

Президент Армен Саркисян провел рабочую встречу с премьер-министром Николом Пашиняном (11 августа 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Արմեն Սարգսյան

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 160 նոր դեպք։ Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 593 դեպք, որից 803-ը` մահվան ելքով։

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1475)

Ըստ թեմայի

Կորոնավիրուսի զոհ է դարձել ևս 7 մարդ. ամենաերիտասարդը 67 տարեկան է
Պուտինի դուստրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Պուտինը խոսել է իր դստեր ու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին. տեսանյութ
թեգերը:
աշուն, կորոնավիրուս, Հայաստան, Արմեն Սարգսյան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ