16:55 27 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Ավինյանը տեղեկացրել է, որ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 լիբանանահայ կժամանեն Երևան։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կից լուսանկարներ է հրապարակել։

«Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք»,–գրել է նա:

Третий армянский самолет с гуманитарной помощью готовят к отправке в Ливан (11 августа 2020). Еревaн
Lիբանան մեկնեց հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը

Նա նաև հիշեցրել է, որ առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել 56 լիբանանահայեր, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանեն Երևան: «Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն»,–տեղեկացրել է նա:

Ավինյանը հավաստիացրել է, որ հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է, և մեր օժանդակությունը շարունակական է լինելու:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը խոստովանել է, որ նյութը պատշաճ ձևով չի պահվել։ Լիբանանի նախագահ Միշել Աունը հրաժարվել է միջազգային հետաքննությունից։ Հայտնի է, որ Բեյրութի նավահանգստի ու մաքսատան աշխատակազմից մոտ քսան մարդ է հարցաքննվել, այդ թվում՝ ղեկավարները։

Պայթյունի զոհ է դարձել ընդհանուր առմամբ 154 մարդ, նրանից 25-ի ինքնությունը դեռ չի պարզվել։ Եվս 60-ը անհետ կորած են։ Տուժել է ավելի քան 5000 մարդ։

Եթե հայերը լքեն Բեյրութը, ուր կգնան, կամ պատրաստ է Հայաստանն ընդունել հայրենակիցներին

Բեյրութի հայկական թաղամասերը դժբախտաբար գտնվում այն էին նավահանգստին մոտ, որտեղ տեղի էր ունեցել պայթյունը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, պայթյունի հետևանքով մահացել է 13 հայ, վիրավորվել ավելի քան 250–ը, որոնց մեջ կան ծանր վիրավորներ։

Ըստ թեմայի

Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան
Լիբանանի կառավարությունը հրաժարական է տվել
Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան
թեգերը:
պայթյուն, Բեյրութ, Լիբանան, ինքնաթիռ, Հայաստան, Տիգրան Ավինյան

Գլխավոր թեմաներ