ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային անվտանգության ծառայության տնօրենի երկու տեղակալ է նշանակել։ Նախագահի հրամանագրով ԱԱԾ տնօրենի տեղակալներ են նշանակվել Միքայել Համբարձումյանը և Արմեն Աբազյանը։
Ի դեպ, Միքայել Համբարձումյանը մինչ այդ ԱԱԾ քննչական վարչության պետն էր (2016-ի օգոստոսից), իսկ հետո կոռուպցիայի դեմ պայքարի դեպարտամենտի պետը։ Լուրեր էին շրջանառվում, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին ԱԱԾ հրավիրելու «գործը» հենց Համբարձումյանն է ղեկավարում։
Համբարձումյանը նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործն է «ղեկավարում». հենց նա Ծառուկյանին ԱԺ–ի բակից ուղեկցեց ԱԱԾ` հերթական հարցաքննության։
Իսկ ինչ վերաբերում է Արմեն Աբազյանին, ապա նա էլ երկու օր առաջ` օգոստոսի 10-ին, նշանակվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:
Տիգրան Եսայանն ազատվել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից