03:28 25 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD494.01
  • GBP646.41
  • EUR585.25
  • RUB6.47
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1579)
107 0 0

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ դեռևս մեծ է վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության արտահերթ նիստում հայտնեց, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի նվազման միտումը պահպանվում է։

«Ամեն շաբաթ արձանագրված թվերը 50-100–ով քիչ են, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված թվերը»,– հայտնեց նա։

Նախարարի խոսքով` ներկա պահին շատ ավելի թեթև վիճակ է նաև հիվանդանոցներում։ Դեռ մեծ է վերակենդանացման բաժանմունքներում գտնվող ծանր ու ծայրահեղ ծանր հիվանդների թիվը` մոտ 300։

«Բանն այն է, որ ռիանիմացիաներում պացիենտները շատ երկար են պառկում։ Մինչև 50-60 օր պառկելու դեպքեր են լինում, դրա համար այդ թիվն այնքան էլ արագ չի նվազում»,– ասաց Թորոսյանը։

Նա նշեց, որ այս թվի արագ նվազման ակնկալիք թեև չկա, բայց կա հույս, որ առաջիկայում այդ թիվը մեծ աճ չի գրանցի։

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

«Հույս ունենք, որ նվազման այս տեմպը կշարունակվի։ Իհարկե, չենք կարծում, որ զրոյի հասնել կհաջողվի, բայց 50-100–ի շրջանակում պահելը մեզ համար նույնպես պետք է ընդունելի լինի»,– ասաց Թորոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան էլ ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանը կորոնավիրուսի խնդիրը լուծելու շանս ունի։

«Մենք աշնանը բոլորովին այլ վիճակում գտնվելու շանս ունենք` անկախ նրանից, թե աշխարհում ինչ կկատարվի»,– ասաց նա` փաստելով, որ աշխարհի շատ երկրներում այսօր համավարակի կրկնվելու միտում կա։

Կորոնավիրուսը հաղթահարելու համար, ըստ վարչապետի, պետք է սովորել ապրել վարակի հետ։

«Դա նշանակում է մի բան` դիմակի կրման բացառիկ կարգապահություն,– ասաց վարչապետը,– հակառակ դեպքում վերադառնալու ենք հուլիսի իրավիճակին»։

Վարչապետի դիտարկմամբ` վերջին շրջանում նկատվում է դիմակների կրման կանոնների խախտման դեպքերով տուգանքների ավելացում, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ քաղաքացիները վիճակի լավացում տեսնելով` թուլացնում են զգոնությունը։

Նշենք, որ վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 201-ով և հասել 40794–ի։

«Թանկարժեք» արտակարգ դրությունը. որքան են տուգանվել քաղաքացիները, և ինչքան է լցվել բյուջեն

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1579)

Ըստ թեմայի

Ստուգումներ հանգստյան տներում. 5 հյուրանոցի գործունեություն արդեն կասեցվել է
Մինչև արտակարգ դրության ավարտը թռիչքներ չեն լինելու. Զբոսաշրջության կոմիտե
Պուտինը խոսել է իր դստեր ու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մասին. տեսանյութ
թեգերը:
Արսեն Թորոսյան, կորոնավիրուս, Հայաստան

Գլխավոր թեմաներ